Վահէ Սարգսեան
Այն, որ պատմական Լոռու (Տաշիր-Ձորագէտի թագաւորութիւն) պատկանելութեան խնդիրը մշտապէս զգայուն թեմա է եղել հայ-վրացական յարաբերութիւններում, դա նորութիւն չի: Բայց դա եղել է ՀԱՅ — ՎՐԱՑԱԿԱՆ յարաբերութիւնների քննարկման թեմա, այլ ոչ ՀՀ-ՎՐԱՍՏԱՆ:
Այսինքն՝ հարցը եղել է հայ եւ վրացի պատմաբանների, կրօնական-եկեղեցական շրջանակների, հասարակական- քաղաքական եւ մշակոյթի գործիչների տիրոյթում. վրացիներն ասել են միշտ՝ Լոռին (իրենց տէրմինաբանութեամբ՝ Լոռէն) իրենցն է եղել, եւ Ստալինը 1921 թ. Կովբիւրոյի պլենար նիստէրի ընացքում դաւաճանութեամբ յանձնել է Հայկական ԽՍՀ-ին, հայկական տեսակէտն էլ հակառակն է՝ Լոռին (Տաշիր-Ձորագէտի թագաւորութիւնը) եղել է հայկական եւ հայապատկան:
Վրաստանի նախագահը ինչու՞ է յանկարծ որոշել նախագահից վերածուել ինչ-որ տուրիստական ընկերութեան գովազդը տարածողի (աբսուրդ !!!)՝ զուգահեռ «հրահերով հին վէրքերը» (Վրաստանում Հայաստանի Առաջին Հանրապետութեան դեսպան Արշակ Ջամալեանի խօսքերն են):
Նախագահը թուարկում է քաղկեդոնիկ մշակոյթի մեծագոյն նմուշ հանդիսացող մի շարք պատմաճարտարապետական յուշարձաններ եւ սրտամռունչ կերպով յայտարարում. «Պատմական Վրաստան!!! Եզակի մշակոյթ, որը ցաւօք մնացել է Լոռում։ Յիշենք, թէ որքան հեռու ենք եղել, յարգենք յաւէրժական, խորհրդաւոր, մեծ Վրաստանը»։
Նպատակը ենթադրելի է. Վրաստանի ընդդիմադիր եւ Արևմուտքի խամաճիկի վերածուած նախագահը՝
1. վրէժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջաւախքի շրջաններում կրած խայտառակ պարտութեան եւ ՀՀ իշխանութիւնների՝ Վրաստանի ընտրուած իշխանութիւններին շնորհաւորելու համար,
2. ՀԱՅ — ՎՐԱՑԱԿԱՆ քննարկման թեմա հանդիսացող «հին վէրքերը» փորձում է սարքել պաշտօնական՝ ՀՀ-ՎՐԱՍՏԱՆ վէճի առարկայ եւ ստոր խառնակչութեամբ, չբաւարարուելով Վրաստանի ներսում լարուածութեան եւ առճակատում նախապատրաստելու փորձերից, նոյնքան անյաջող կերպով փորձում է այդ լարուածութիւնը «արտահանել» ՀՀ-Վրաստան միջպետական յարաբերութիւններ:
Վերոնշեալը թոյլ չտալու համար անհրաժեշտ է նշուած յայտարարութիւնը պարզապէս դիտարկել Վրաստանի նախագահի աթոռին նստած եւ իրենից ոչինչ չներկայացնող ոմն արկածախնդիր տիկնոջ մանր խառնակչութիւն, արեւմտեան գործակալական ցանցը համակարգող մէկի կարապի երգ:
Յ.Գ.
Այստեղ հաստատուեց. որ դա ամենեւին էլ կեղծ էջ չէ եւ նախագահի ոչ պաշտօնական` անձնական պրոֆիլն է. https://www.facebook.com/share/p/zd39q5pkgDcHau1D/։