24.01.2025ՔՊ-ական հերթական մանիպուլեացիան «ազգայինի» առնչութեամբ. պատգամաւորի հիմնաւորումները
ՔՊ-ական որոշ շրջանակներ շարունակում են մոլորեցնել հասարակութեանը, թէ իբեւ մշակութային կազմակերպութիւնների ԱԶԳԱՅԻՆ կարգավիճակը պահպանուել է։ ՄՈԼԵՐԵՑՆՈՂ Է․․․․
Հիմնաւորեմ․
1․ Նախ, Կառավարութիւնն ինքը՝ «Մշակութային օրէնսդրութեան հիմունքների մասին» նախագծի հիմնաւորմանն մէջ՝ «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպութիւններին վերաբերող դրոյթներում «Ազգային» բառը «Պետական» բառով փոխելու պատճառ նշւում է հետեւեալը․
«Ներկայում համապետական նշանակութեան կազմակերպութիւնների տարբերակումն իրականացւում է «Ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առաւել նպատակային է, որպէսզի նշեալ կազմակերպութիւնների նկատմամբ կիրառուի «Պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպութիւնների եզակիութեան, կարեւորութեան, պետութեան կողմից դրանց առանձնակի արժեւորման մասին»: http://parliament.am/drafts.php?sel=showdraft…
Կառաւարութեան ներկայացրած հիմնաւորման անհեթեթեութեանն ու անտրամաբանութեանը անդրադարձել է նաեւ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչութիւնը՝ այս առնչութեամբ տրուած եզրակացութեան մէջ մասնաւորապէս նշելով՝
«Վերոնշեալից /կառավարութեան հիմնաւորումից/ հասկանալի չէ, թէ ինչն է հիմք հանդիսացել այն պնդման համար, թէ «ազգային» բառը չի արտացոլում եզակիութիւն, կարեւորութիւն, պետութեան կողմից դրանց առանձնակի արժեւորում:
2․Կառաւարութեան միւս առաջարկի՝ մշակութային կազմակերպութիւններն ըստ մարզային եւ համայնքային/տարածքային, տեղային/ կարգավիճակի տարանջատելը ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչութիւնը նոյնպէս գնահատել է որպէս օրէնքից չբխող անիմաստութիւն, նշելով՝
«Նման մօտեցում մշակութային կազմակերպութիւնների հարցում Օրեքնով չի նախատեսւում ներդնել»։
3․ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝
Ահա մինչ այժմ գործող օրէնքում օգտսգործող յօդուածը, որը կարգաւորում էր եւ սահմանում մշակութային կազմակերպութիւնների կարգավիճակը, այդ թւում ԱԶԳԱՅԻՆ-ի շնորհման չափանիշները։ https://www.arlis.am/documentview.aspx?docID=69109
Յոդուած 26.1.Մշակութային ոչ առեւտրային կազմակերպութեան կարգավիճակը
1. Մշակութային առանձին կազմակերպութիւնների՝ թատերական, երաժշտական, պարարուեստի, ֆիլմարուեստի, թանգարանային, գրադարանային եւ արխիւային, որոնք համապետական եւ համազգային նշանակութեան բացառիկ գործունէութիւն են իրականացնում, կարող է շնորհուել «Ազգային» կարգավիճակ:
2. Գործող եւ նոր ստեղծուող կազմակերպութիւններին սահմանուած կարգով «Ազգային» կարգավիճակ շնորհում է Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը:
«Ազգային» կարգավիճակ շնորհւում է`
1) այն կազմակերպութիւններին, որոնք առանձնանում են ինքնատիպութեամբ, կատարողական բարձր վարպետութեամբ, անժամանցելի ձեռքբերումներով հարստացնում եւ զարգացնում են հայկական մշակութային ժառանգութիւնը, նպաստում են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանում են ազգային եւ համամարդկային արժէքների տարածմանը, նպաստում են հասարակութեան բարոյական եւ գեղագիտական դաստիարակութեանը.
2) նոր ստեղծուող այն պետական կազմակերպութիւններին, որոնք մշակութային գործունէութեան տուեալ ոլորտում առանձնանում են իրենց բացառիկ բնոյթով, եւ այդ կազմակերպութիւնների կանոնադրական գործառոյթներում նախատեսուած են սոյն յօդուածի 2-րդ մասի 1-ին կէտով սահմանուած պահանջները:
3. «Ազգային» կարգավիճակ կարող է շնորհուել մշակութային գործունէութեան տուեալ ոլորտը եւ տեսակը ներկայացնող միայն մէկ կազմակերպութեան։
4. «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպութիւնների ֆինանսաւորումը Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջեում արտայայտւում է առանձին տողով։
Ահա նոյն յօդուածի նոր խմբագրումը, ուր «Ազգայինը»
փոխարինել են «համապետականով»՝ http://parliament.am/draftreading_docs8/K-846_DR2.pdf
ՀՈԴՎԱԾ 12. ՕՐԵՆՔԻ 26.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԸ ՇԱՐԱԴՐԵԼ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ՝
«Յոդուած 26.1 Մշակութային ոչ առեւտրային կազմակերպութեան կարգավիճակը
1․Մշակութային առանձին կազմակերպութիւնների՝ թատերական, երաժշտական, պարարուեստի, կինօարուեստի, թանգարանային, գրադարանային եւ արխիւային, որոնք համապետական եւ համազգային նշանակութեան բացառիկ գործունէութիւն են իրականացնում, կարող է շնորհուել «Համապետական» կարգավիճակ։
2․«Տարածքային» նշանակութեան կարգավիճակ շնորհւում է այն մշակութային կազմակերպութիւններին, որոնք իրենց գործունէութիւնը իրականացնում են մարզի շրջանակում՝ բաւարարելով մարզային բնակչութեան մշակութային պահանջմունքները։
3․«Տեղային» նշանակութեան կարգավիճակ շնորհւում է այն մշակութային կազմակերպութիւններին, որոնք իրենց գործունէութիւնն իրականացնում են համայնքի շրջանակում՝ բաւարարելով համայնքային բնակչութեան մշակութային պահանջմունքները։
Ակնյայտ է, որ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՄԱՄԲ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՉԿԱ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԴ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻՑ ԶՐԿՎԵԼ ԵՆ։
4․ Նոյնքան անյստակ է, իրաւական որոշակիութիւննից զուրկ անցումային դրոյթների 3-րդ կէտը, որն ասում է․
«Յոդուած 15. Անցումային եւ եզրափակիչ դրոյթներ.
1. Սոյն օրէնքն ուժի մէջ է մտնում պաշտօնական հրապարակման օրուան յաջորդող 10-րդ օրը:
3. Մինչեւ սոյն օրէնքի ուժի մէջ մտնելը ստեղծուած եւ ստեղծուող ազգային կարգավիճակ ունեցող կազմակերպութիւնները պահպանում են իրենց կարգավիճակը»:
Տվեալ կարգավիճակից բխող որեւէ իրաւական կարգաւորման բացակայութեան պայմաններում/լիազօրութիւն, պարտականութիւն, չափանիշներ/ սրանք ի՞նչն են պահպանում․․․
Մեկ անգամ էլ բարձրաձայնեմ՝ Ազգայինի եւ պետականի կեղծ ու հակագիտական, հակադրութիւնը յանգեցրել է անհեթեթ, ոչ իրաւական եւ ոչ տրամաբանական լուծման եւ մշակութային կազմակերպութիւնների համար սահմանուել են համապետական, տարածքային եւ տեղային կարգավիճակներ։ Պետականը մարզայինը կամ համայնքայինը կազմակերպաիրաւական ձեւ է, ոչ թէ՝ կարգավիճակ։ Մշակութային կազմակերպութեան դերակատարութիւնը կամ կարգավիճակը վարչական տարածքով կամ լոկացիայով պայմանաւորելը ապսուրդ է եւ խտրական մօտեցում։
Այս տրամաբանութեամբ վաղը ունենալու ենք Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական համապետական պետական ոչ առեւտրային թատրոն, Ազգային ակադեմիական համապետական պետական երգչախումբ կամ Երեւանի պատանի հանդիսատեսի համապետական պետական թատրոն։
ՀՀ Սահմանադրութիւնը եւս ամրագրուել է «ազգային» եզրոյթը:
Սահմանել է. «ազգային եւ համամարդկային արժէքներին իւրաքանչիւրի ազատ հաղորդակցմանը նպաստելը»:
Աւելին, Սահմանադրութեամբ անգամ «պետական անվտանգութեան» եզրոյթը փոխարինուած է, հիմնականում՝ «ազգային անվտանգութեան» եզրոյթով, քանզի այն հիմնադրոյթն է հիմք ընդունուել, որ «ազգային» եզրոյթը առաւել ընդգրկում է եւ անշուշտ ներառում է նաեւ «պետակամ» եզրոյթի բովանդակութիւնը»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր