Ալէն Սիմոնեանի հերթական ստերը

Ալէն Սիմոնեանի հերթական ստերը

«Ժողւուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը մայիսի 21-ին երկրի թիւ 1 ամբիոնից յայտարարութիւն-սպառնալիք հնչեցրեց. «Եկել է ժամանակը, որ քննարկէնք ու հասկանանք, թէ այն հարկային պարտաւորութիւնները, որ բոլորի համար առկայ են, եկեղեցու հանդէպ ինչո՞ւ չէն կիրառւում»։

«Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարէն, ու օրէնսդրական առումով պէտք է վերանայենք, թէ եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»:

«Ժողւուրդ» օրաթերթը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրութիւնից ուշագրաւ փաստէր ի յայտ բերեց:

Հայ առաքելական եկեղեցին՝ որպէս կրօնական կազմակերպութիւն, վճարում է հարկեր։
Եւ այսպէս՝ պատերազմի եւ քովիդի դաժան տարուայ ընթացքում Եկեղեցին վճարել է 378 մլն դրամ հարկ:

2021 թուականին՝ 403 մլն դրամ

2022 թուականին՝ 450 մլն դրամ

2023 թուականին՝ 435 մլն դրամ

Այս տարին դեռ չի աւարտուել. միայն կան 2024-ի 1-ին եռամսեակի տուեալները: Այս տարուայ 3 ամիսների ընթացքում Հայ առաքելական եկեղեցին 147 մլն դրամ հարկ է վճարել. սա նշանակում է, որ Ալէն Սիմոնեանը դարձեալ ստում է»։

Share