Հայաստանի դիւանագիտութեան մի այլ պարտութիւն

Հայաստանի դիւանագիտութեան մի այլ պարտութիւն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշէնկոն՝ Ադրբեջանի օկուպացուած Արցախ՝ Շուշի է գնացել:

Քաղաքագէտ Ստեփան Դանիելեանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշէնկոյի՝ Ադրբեջանի զինուած ուժերի կողմից օկուպացուած Արցախ՝ Շուշի գնալը, գրում է.

«Քայլ, պատասխան քայլ — շախ։

Հ.Գ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նոյն բանն է, որ Լուկաշէնկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ։

Լուկաշէնկոն իր որդու հետ աւտօմատներով փողոց դուրս գալը նշանակում էր, որ ինքը պատրաստ է ամենավերջին քայլին, ընտանիքը դնելով զոհասեղանին։

Որ ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշէնկոյին որպէս օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է։

Սա պատուհասների (ցիւիլ արտայայտուենք) բազմաթիւ սխալներից (մեղմ արտայայտուենք) ընդամէնը մէկն է։

Այնպէս որ, Շուշի գնալը տրամաբանական էր»։

Յիշեցնենք, որ մարտի 22-ին յայտնի դարձաւ, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալէն Սիմոնեանը Եւրախորհրդարանում Եւրանեսթի կոնգրէսի ժամանակ հանդիպել է Բելառուսի ընդդիմութեան առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սւէտլանայ Տիխանովսկայայի հետ եւ քննարկել բելառուս Յարոսլաւ Նովիկովի հարցը, որը կալանաւորուել էր Բելառուսի ուժայինների պահանջով։

Նշւում է, որ Տիխանովսկայան համերաշխութեան խօսքեր է յայտնել եւ նաեւ շնորհակալութիւն է յայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ անցեալ տարուայ նոյեմբերին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին չգալու որոշման համար։

Աղբիւր` Panorama.am

Share