Դարձեալ հայ զինծառայող է զոհուել Ադրբեջանի բացած կրակից

Դարձեալ հայ զինծառայող է զոհուել Ադրբեջանի բացած կրակից

Ադրբեջանի զինուած ուժերը դեկտեմբերի 4-ի ժամը 14։35-ի սահմաններում կրակ են բացել Բարձրունու (Վաեօց ձորի մարզ) հատուածում տեղակայուած հայկական դիրքի ուղղութեամբ, ինչի հետեւանքով հրազէնային մահացու վիրաւորում է ստացել ՀՀ ՊՆ N զօրամասի զինծառայող Գերասիմ Աւետիքի Առաքելեանը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպէս տեղեկացրին ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնից, դէպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննութիւն:Պաշտպանութեան նախարարութիւնը վշտակցութիւն եւ զօրակցութիւն է յայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակից ընկերներին:

Share