Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյքոբ Լյուին օգնել դադարեցնել իսրայէլական զէնքի վաճառքն Ադրբեջանին։
«Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը խնդրում է Իսրայելում ԱՄՆ յաջորդ դեսպանին Իսրայելի քաղաքականութիւնը համապատասխանեցնել ԱՄՆ հիմնական առաջնահերթութիւններին (ցեղասպանութեան կանխարգելում, տարածաշրջանային խաղաղութիւն, կրօնական խմբերի յարգանք) եւ դադարեցնել զէնքի վաճառքը Ադրբեջանին, ճանաչել Հաեօց ցեղասպանութիւնը, կանխել ատելութեան հիմքով յանցագործութիւնները»,- ասւում է Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի տարածած հաղորդագրութիւնում:
Նշուել է, որ Ադրբեջանի զինանոցի մինչեւ 70%-ը ծագում է Իսրայելից, եւ որ այդ զէնքերը, այդ թւում՝ ապօրինի կասետային զինամթերքը, հրթիռային համակարգերը եւ անօդաչու թռչող սարքերը, մեծ դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողութիւններում։
Նշուել է նաեւ՝ որպէս հայ-ադրբեջանական հակամարտութիւնների կարգաւորման գործընթացի կողմ՝ Միացեալ Նահանգները պատասխանատուութիւն է կրում ապահովելու, որ մեր ռազմական գործընկերները չխաթարէն խաղաղութեան երկարաժամկէտ հեռանկարները՝ իւղ լցնելով տարածաշրջանային կատաղի կրակների վրայ: