Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը հանդէս է եկել ԱՄՆ պէտքարտուղարի պաշտօնում Մարկոյ Ռուբիոյի  թեկնածութեան հաստատման օգտին

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը հանդէս է եկել ԱՄՆ պէտքարտուղարի պաշտօնում Մարկոյ Ռուբիոյի թեկնածութեան հաստատման օգտին



Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողւում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է յայտնել սենատոր Մարկոյ Ռուբիոյի թեկնածութեանը ԱՄՆ պէտքարտուղարի պաշտօնում։ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի քաղաքականութեան հարցերով տնօրէն Ալեքսանդր Գալիցկու հեղինակած փաստաթուղթն ընդգծում է մարդու իրաւունքների պաշտպանութեանը վերաբերող այնպիսի կարեւորագոյն խնդիրների լուծման հրատապութիւնը, ինչպիսիք են՝ Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտումների հետեւանքների վերացումը, ադրբեջանցի պատերազմական յանցագործների դէմ պատժամիջոցների կիրառումը, արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրաւունքի իրացումն ու Սիրիայում խոցելի փոքրամասնութիւնների պաշտպանութիւնը։

Հայ դատի յանձնախումբը շեշտել է, որ սենատոր Ռուբիոյի՝ պէտքարտուղարի պաշտօնում հաստատելը առանցքային հնարաւորութիւն է Միացեալ Նահանգների համար՝ իր արտաքին քաղաքականութիւնը համապատասխանեցնելու արդարութեան եւ հաշուետուողականութեան սկզբունքներին: «Մինչ Թրամփ-Փենսի եւ ներկայիս Բայդէն-Հարիսի վարչակազմերը չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, Թրամփ-Վանսի նոր վարչակազմը աննախադէպ հնարաւորութիւն ունի շտկելու իրավիճակը՝ տարածաշրջանում արդար, երկարատեւ եւ արժանապատիւ խաղաղութեան հաստատման միջոցով՝ հիմնուած պատերազմական յանցագործութիւնների համար պատասխանատուութեան վրայ եւ համահունչ արցախահայութեան՝ իրենց հայրենիք հաւաքական եւ պաշտպանուած վերադառնալու իրաւունքին»,- նշել է Գալիցկին։

Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նիստը, որտեղ որոշուելու է Մարկոյ Ռուբիոյի՝ պէտքարտուղարի պաշտօնում հաստատման հարցը, նախատեսուած է յունուարի 15-ին։

            Հայ դատի յանձնախմբի շրջանառած փաստաթուղթը հասանելի է հետեւեալ յղմամբ։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
14 Յունուար 2025թ․

Share