Հայ Դատի Յանձնախմբի յայտարարութիւնը Քալիֆորնիայի Հարաւային շրջանի դատարանի վերջին որոշման վերաբերեալ

Հայ Դատի Յանձնախմբի յայտարարութիւնը Քալիֆորնիայի Հարաւային շրջանի դատարանի վերջին որոշման վերաբերեալ

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը(Վաշինկտոն) եւ Արևմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը (Արեւմտեան շրջան) ողջունում են ԱՄՆ Քալիֆորնիայի Հարաւային շրջանի շրջանային դատարանի 2025թուականի Ապրիլ 14-իոն կայացրած որոշումը: Դատարանը մերժեց հայցորդ՝ Այմուր Բաղիզադէհի Երրորդ փոփոխուած բողոքը՝ մերժելով այս հայցը, մերժելով մնացած միջնորդութիւնները՝ որպէս դատախաղ, եւ գործը յայտարարեց փակուած:

Քալիֆորնիաբնակ փաստաբան Այնուր Բաղիրզադեն, անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի, Արևմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի և երեսուն այլ պաշտպանեալների դէմ (Գործ 3:24-cv-1077-RSH-MMP):

Բաղիրզադէն առաջին անգամ հանրութեան ուշադրութեան կենտրոնում յայտնուեց սոցիալական ցանցերում հրահրող գրառումների երկար շարքի միջոցով, որոնք, ի թիւս այլ վիրաւորանքների, նկարագրում էր Հայաստանը որպէս «կարցինոմա»(տարածուող քաղցկեղ), որը պէտք է «ջնջուեր»:

ANCA-ն կիսում է մեր համայնքի շնորհակալութիւնը Դիկ Ա. Սեմերջեանի եւ «Schwartz Semerdjian Cauley Schena & Bush LLP»ի և նրա գործընկերների հետ՝ Հայ Դատի եւ Բաղիրզադէի դատական գործում նշուած այլ անձանց ու կազմակերպութիւնների օրինակելի ներկայացուցչութեան համար: Պարոն Սեմերջեանը ներկայացնում է մեր հայկական եւ ամերիկեան աւանդոյթների լաւագոյնը՝ հետեւողականօրէն սկզբունքային եւ արհեստավարժ կերպով պաշտպանելով մեր համայնքը կեղծ եւ զրպարտչական մեղադրանքներից:

Կարդացէք երրորդ փոփոխուած բողոքը բաց թողնելու եւ գործողութիւնը մերժելու մասին հրամանը.

https://anca.org/assets/pdf/041425_Lawsuit_Dismissal.pdf

Կարդացէք քաղաքացիական գործով վճիռը (ներառեալ մեղադրեալների ամբողջական ցուցակը). https://anca.org/assets/pdf/041425_Judgment_CivilCase.pdf

Share