Նոյեմբերի 5-ին կայանալիք ամերիկեան նախագահական ընտրութիւններին ընդառաջ՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը վերահաստատել է Թրամփ-Փենսի վարչակազմին տրուած «ձախող» գնահատականը՝ 2020թ Արցախի վրայ Ադրբեջանի յարձակմանն աջակցելու, այն քաջալերելու, ինչպէս նաեւ Հաեօց ցեղասպանութեան ճանաչումից հրաժարուելու եւ Կոնգրեսի կողմից այդ ոճրագործութեան ճանաչումն ու յիշատակումն արգելափակելու համար։
Համաձայն Հայ դատի յանձնախմբի՝ Թրամփի վարչակազմը որեւէ բովանդակալի քայլ չի ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու համար 44-օրեայ պատերազմի ընթացքում իրագործուած ռազմական յանցագործութիւնների համար՝ ներառեալ հայ ռազմագերիների անօրինական կալանաւորումը եւ խոշտանգումները, խաղաղ բնակչութեան միտումնաւոր թիրախաւորումը եւ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը եւ այլն։
Վերոգրեալի վերաբերեալ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբը հրապարակել է ծաւալուն հաղորդագրութիւն, որն ամփոփել է՝ նշելով․
«Թրամփ-Փենսի վարչակազմի որոշումն՝ աջակցելու Ադրբեջանի ցեղասպան յարձակմանն Արցախի վրայ 2020 թուականին եւ նրա անգործութիւնն Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնների ընթացքում, այս նոյեմբերին ազդեցութիւն կ’ունենան ամերիկահայ ընտրողների վրայ՝ ներառեալ Նեւադայ, Միչիգան, Փենսիլուանիայ առանցքային նահանգներում, որոնցից իւրաքանչիւրում բնակւում են ամերիկահայ խոշոր համայնքներ:
Դոնալդ Թրամփի առաջադրման եւ սենատոր Ջ. Դ. Վենսի՝ որպէս փոխնախագահի թեկնածու ներկայացման համատեքստում, ամերիկահայ ընտրողներն ակնկալում են՝ Թրամփ-Վանս զոյգը քարոզարշաւի ընթացքում կդատապարտի Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները եւ կաջակցի Կոնգրեսի ջանքերին՝ Ադրբեջանին՝ մարդկութեան հանդէպ իր յանցագործութիւնների համար, պատասխանատուութեան ենթարկելու գործում։ Սա պէտք է սկսուի Թրամփ-Վանսի դիրքորոշումից՝ 7288 բանաձեւի նախագծին հաւաւութիւն տալու մասին, որով կապահւուի «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ բաժնի կիրարկումը։
Ակնկալւում է՝ հանրապետական առաջնորդները կսատարէն ադրբեջանցի պատերազմական յանցագործների դէմ «Գլոբալ Մագնիտսկու» ակտով նախատեսուած պատժամիջոցների կիրառմանը։ Ակնկալւում է՝ հանրապետական զոյգը կը պաշտպանի Արցախի բնիկ հայերի վերադարձի իրաւունքը՝ միջազգային երաշխաւորութեամբ։ Բացի այդ, որպէս ԱՄՆ գործող սենատորի Հայ դատի յանձնախումբը Ջ․Դ․ Վենսից ակնկալում է թիւ 540 բանաձեւի նախագծին սատարում, որը ԱՄՆ պէտքարտուղարութիւնից պահանջում է ուսումնասիրութիւն՝ Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ՝ համաձայն «Օտարերկրեայ աջակցութեան մասին» ակտի 502Բ(գ) բաժնի:
Հարաւային Կովկասում արդար, կայուն եւ արժանապատիւ խաղաղութիւն հնարաւոր է միայն հաշուետուողականութեան միջոցով: Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների չուղղումը, ապօրինաբար կալանաւորուած հայ գերիների ազատ արձակման եւ արցախահայութեան վերադարձի միջազգայնօրէն երաշխաւորուած իրաւունքի չապահւումը ոչ միայն կխրախուսի Ադրբեջանի ցեղասպանական ձգտումները, այլեւ վտանգաւոր ազդանշան կ’ուղարկի այլ չարաշահող ռեժիմներին առ այն, որ Միացեալ Նահանգներն ու այլ պետութիւններ պատրաստ են պաշտպանել մարդու, ժողովրդաւարութեան եւ միջազգային իրաւունքի սկզբունքներն այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական առումով շայաւէտ է»:
Նշէնք՝ աւելի վաղ Հայ դատի յանձնախումբը հանդէս էր եկել նաեւ Բայդէն-Հարիս վարչակարգի կոշտ քննադատութեամբ եւ հայկական հարցերի համատեքստում նրանց գործունէութիւնը կրկին գնահատուել որպէս «ձախող»։
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբիը հաղորդագրութիւնն ամբողութեամբ կարելի է ծանօթանալ հետեւեալ յղմամբ։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ