Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնում պատասխանել են դաշնակցային հռչակագրի խախտման վերաբերեալ Ադրբեջանի մեղադրանքներին։ Մոսկուան հաւաստիացրել է, որ յարգանքով է վերաբերւում հանրապետութեան տարածքային ամբողջականութեանը, բայց նորից Բաքուին կոչ է արել լուծել Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով եւ այնտեղ ապրող հայերին անվտանգութեան երաշխիքներ տրամադրել։ Օրերս այս նոյն խօսքերն Ադրբեջանի ԱԳՆ-ում «տարակուսանք եւ հիասթափութիւն» էին առաջացրել, քանի որ, ինչպէս այնտեղ յայտարարել են, հէնց Բաքուն է նախաձեռնում գործնական քայլեր Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագրի հասնելու համար։
Ինչպէս կարծում է Коммерсантъ-ի մեկնաբան Մաքսիմ Յուսինը, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագել է վերջին տասնամեակի ամենալուրջ ճգնաժամը։
Հարաւային Կովկասը, գուցէ, կանգնած է դրամատիկական իրադարձութիւնների շեմին։ Դա պարզ դարձաւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների յայտարարութիւնների աննախադէպ կտրուկ փոխանակումից յետոյ։
Սկզբում Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգութիւն յայտնեց այն պատճառով, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով, այն է՝ խորանում է հումանիտար ճգնաժամը, տեղի բնակչութիւնը սննդամթերքների, դեղորայքի, առաջին անհրաժեշտութեան պարագաների սուր անբաւարարութիւն է զգում, գրեթէ զրկուած է էլեկտրայ- եւ գազամատակարարումից։ Սրանք բոլորը մէջբերումներ են ԱԳՆ-ի յայտարարութիւնից։
Եւ չնայած ուղիղ արտայայտութիւններ Բաքուի հասցէին փաստաթղթում չկան, տեքստից հասկանալի է՝ ճգնաժամի պատճառը Ադրբեջանի կողմից իրականացուող Ղարաբաղի շրջափակումն է։ Բաքուի պատասխանը հետեւեց անյապաղ, եւ անասելի կոշտ էր։
Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշումընանուանուել է անընդունելի, աւելին, չհամապատասխանող Բաքուի եւ Մոսկուայի միջեւ դաշնակցային փոխգործակցութեան հռչակագրին, որն ընդունուել է անցած տարուայ փետրուարին նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի միջեւ։
Իսկ ահա ամենահետաքրքրիր պասաժը Ադրբեջանի ԱԳՆ յայտարարութիւնից. «Մինչ այժմ չի ապահւուել հայկական զինուած կազմաւորումների հեռացումն Ադբեջանից։ Աւելին, այդ կազմաւորումներին ցուցաբերւում է աջակցութիւն՝ ռուսական խաղաղապահ զօրակազմի դիտարկման ներքոյ»։
Այլ կերպ ասած՝ Բաքուն ուղղակիօրէն մեղադրում է Մոսկուային անկարողութեան եւ 2020 թուականի նոյեմբերի պայմանաւորուածութիւնների չկատարման մէջ։ Բացի այդ, պնդում է, որ «հայկական զինուած կազմաւորումները» լքէն Ղարաբաղը։
Իսկ հայերը «զինուած կազմաւորումները» անուանում են «Արցախի պաշտպանութեան բանակ», որը ստեղուեծ է դեռեւս 1992 թուականին եւ ապահւում է անվտանգութիւնը։ Այն վերահսկւում է հայերի կողմից։ Գլխաւոր հարցն այն է, թէ որքան երկար այն կուերահսկէն հայերը։
Կասկած չկայ, որ Ալիեւն ու իր թիմը պատրաստ են արագացնել իրադարձութիւնների զարգացումը, եւ, հնարաւոր է, չսպասէն հինգ տարին լրանալուն, որի ընթացքում ԼՂ-ում կարգն ու ստատուս-քուոն պէտք է ապահովէն ռուս խաղաղապահները։
Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած յայտարարութեան մէջ ասվւոմ է, որ Բաքւում խաղաղապահներին այլեւս չէն համարում չէզոք կողմ, իսկ դա նշանակում է, որ չի բացառւում այն տարբերակը, որ նրանց ներկայութիւնը չի խանգարի ադրբեջանական բանակին մաքրել Ստեփանակերտն ու հարակից հողերը «զինուած կազմաւորումների մնացորդներից»։ Բաքւում յոյս ունեն, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան տակ գտնուող Հայաստանը չի միջամտի (իսկ եթէ նոյնիսկ միջամտի, ուժերի դասաւորութիւնն ակնյայտօրէն հօգուտ Բաքուի է)։ Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա նա էլ այսօր պատրաստ չէ հանդէս գալ հօգուտ Ղարաբաղի հայերի։ Միակ բանը, որ տեսականօրէն կարող էր զսպել Բաքուի ռազմատենչութիւնը, տնտեսական պատժամիջոցների սպառնալիքն է, առաջին հերթին՝ նաւթի ու գազի նկատմամբ։ Բայց Արեւմուտքը չի կարող դա իրեն թոյլ տալ։
Նրա համար գլխաւոր հակառակորդը Մոսկուան է, իսկ ադրբեջանական էներգակիրները դիտարկւում են որպէս այլընտրանք ռուսականին։ Իսկ ինչ վերաբերում է Կրեմլին, ապա նրա արձագանքից Բաքւում, կարծես, առանձնապէս չէն վախենում։ Այնտեղ, հաւանաբար, կարծում են, որ Ռուսաստանը չափազանց խորացել է Ուկրաինայի հարցում եւ Հարաւային Կովկասում եւս մէկ ճակատ բացելու համար չունի ո՛չ ուժ, ո՛չ հնարաւորութիւն, ո՛չ ցանկութիւն։
news.am