Մէկ հայ է զօհուել Սելեմիէի ճանապարհին
Կիրակի, 1 Դեկտեմբեր 2024-ին զոհուել է հալէպահայ դոկտ. Երուանդ Արսլանեան (ծնուած 1958-ին, Հալէպ):

Արսլանեանը երէկ Հալէպից դուրս ելած ժամանակ Սելեմիէի ճամբի վրայ մի դիպուկահարի արձակած փամփուշտից վիրաւորուել եւ փոխադրուել էր Համայի հիւանդանոցը։ Նրա վիճակը ծանրացել է եւ այսօր կէսօրին դոկտ. Արսլանեանը իր մահկանացուն է կնքել։