Պաղեստինի նոր կառավարութեան կազմում հայազգի ներկայացուցիչ կայ

Պաղեստինի նոր կառավարութեան կազմում հայազգի ներկայացուցիչ կայ

Պաղեստինի նոր կառավարութեան կազմում հայազգի ներկայացուցիչ կայ. Վարսէն Աղաբեկեանը նշականուել է Արտաքին գործերի եւ արտագաղթի հարցերով պետնախարար: Այս մասին յայտնում է wafa.ps կայքը:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրամանագիր է արձակել՝ վստահութիւն յայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարութեանը, ինչպէս նաեւ հրամանագիր է արձակել դրա ձեւաւորման վերաբերեալ։

Նոր կառավարութիւնը նախագահի առջեւ երդուելու է կիրակի՝ 2024 թուականի մարտի 31-ին։

Վարսեն Աղաբեկեանը հանրային առողջապահութեան ու հանրային բժշկութեան մասնագէտ է, աշխատել է ՄԱԿ-ում և Պաղեստինի նախագահի աշխատակազմում։

Պաղեստինի նոր վարչապետը միաժամանակ, ԱԳ նախարար է նշանակվել Մոհամադ Մուստաֆային։

Share