Հաղորդակցութեան ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանաւորուածութիւն ձեռք չի բերուել

Հաղորդակցութեան ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանաւորուածութիւն ձեռք չի բերուել

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի գրասենեակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի այն յայտարարութեանը, թէ իբրեւ Նախիջեւան տանող հաղորդակցութեան ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգութեան դաշնային ծառայութեան սահմանապահները։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի գրասենեակից պատասխանել են․ «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թւում՝ վերջին հանդիպման ընթացքում,  նման պայմանաւորուածութիւն ձեռք չի բերուել:

Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտով նախատեսուած ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան ներքոյ, փոխադարձութեան սկզբունքով»։

Share