Հայաստանում փողոցային ցոյցերի ժամանակ բռնութիւնները պէտք է հետաքննուէն։ Նշել է Amnesty International-ի Հարաւային Կովկասի հարցերով հետազօտող Նատալեայ Նոզաձէն՝ արձագանքելով հաղորդագրութիւններին, որ Երեւանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կատաղի բախումներ են եղել, որոնք յանգեցրել են բազմաթիւ վնասուածքների եւ ձերբակալութիւնների։
«Կոչ ենք անում Հայաստանի իշխանութիւններին` անյապաղ եւ անաչառ հետաքննել տեղի ունեցածը, ներառեալ այն պնդումները, որ ոստիկանութիւնը հնարաւոր է անհարկի կամ չափից դուրս ուժ է կիրառել։ Իշխանութիւնների արձագանքը բողոքի ցոյցերին, նոյնիսկ, երբ դրանք բռնի բնոյթ են ստանում, պէտք է խստօրէն համապատասխանէն մարդու իրաւունքների միջազգային չափանիշներին։
Իրաւապահները պէտք է խուսափէն ուժի կիրառումից։ Եթէ դա հնարաւոր չէ, ապա ուժը պէտք է կիրառուի նուազագոյն չափով, միայն այն դէպքում, երբ դա խիստ անհրաժեշտ եւ համաչափ է իրաւապահ մարմինների օրինական նպատակին հասնելու համար»,-ասուած է իրաւապաշտպան կազմակերպութեան զեկոյցում։