Ամերիկյան ներքաղաքական պայքարը  Գազայում չդադարող ռազմական գործողությունների ֆոնին

Ամերիկյան ներքաղաքական պայքարը Գազայում չդադարող ռազմական գործողությունների ֆոնին

Բենիամին Նեթանեահուն այս շաբաթ անցկացնելու է Վաշինգտօնում է՝ ելոյթ ունենալով Կոնգրեսում եւ հանդիպելով ԱՄՆ նախագահին։ Իսրայելի վարչապետի այցին նախորդել է Բայդենի որոշումը՝ թողնել ընտրապայքարը։ Դիտորդների խօսքով, նշուածը կարող է աւելացնել անորոշութիւնը ԱՄՆ-Իսրայել յարաբերութիւններում։

Երկուշաբթի իսրայէլական ռազմուժի հարուածները պաղեստինեան Խան Յունիս բնակավայրում տասնեակ մարդկանց կեանք են խլել: Հարիւրաւոր մարդիկ լքել են իրենց տները՝ տարհանուելու մասին իսրայէլական կողմի կարգադրութիւնից յետոյ։

Բենիամին Նեթանեահուն նման իրավիճակում թողեց Մերձաւոր Արեւելքը եւ ուղղութիւն վերցրեց Վաշինգտօն, ուր նոյնպէս լարուած է՝ ամերիկեան ներքին քաղաքական զարգացումների պատճառով։ Յայտնի է, որ նախագահ Բայդէնը յայտարարել է, թէ թողնում է ընտրապայքարը:

«[Վաշինգտօնում] ձգտելու եմ ստանալ երկու կուսակցութիւննրի աջակցութիւնն այն հարցերում, որոնք կարեւոր են Իսրայելի համար։ Իմ ընկերներին՝ երկու կողմերում էլ, կփոխանցեմ, որ անկախ նրանից, թէ ում կընտրի ամերիկացի ժողովուրդը որպէս իր յաջորդ նախագահ, Իսրայելը մնում է Ամերիկայի անփոխարինելի եւ ուժեղ դաշնակիցը Մերձաւոր Արեւելքում»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանեահուն։

Սրանք, իհարկէ, հրապարակային խօսքեր են, այնինչ դիտորդների կարծիքով, իրականում, Քամալայ Հարիսի ու Դոնալդ Թրամփի մրցապայքարում Նեթանեահուն կնախընտրեր հանրապետական գործչին:

«Հանրապետականներն աւելի շատ են աջակցում Իսրայելի անվտանգութեան ապահովմանը: Միւս կողմից, նրանք աւելի ներողամիտ են Իսրայելի աջակողմեան կառավարութեան եւ պաղեստինցիների նկատմամբ նրա քաղաքականութեան նկատմամբ»,- ասում է Բար-Իլան համալսարանի ներկայացուցիչ Ջոնաթան Ռայնհոլդը:

Ըստ տեղեկութիւնների, Նեթանեահուն հանդիպում է խնդրել ԱՄՆ նախկին նախագահ Թրամփից, որն իր պաշտօնավարման ընթացքում վարում էր նկատելի իսրայէլամէտ քաղաքականութիւն: Թրամփը միջնորդ հանդիսացաւ, այսպէս կոչուած, Աբրահամի համաձայնագրի կնքման գործում, որի հիման վրայ կարգաւորուեցին Իսրայելի դիւանագիտական յարաբերութիւնները Արաբական Միացեալ Էմիրութիւնների եւ Բահրեյնի հետ: Թրամփը նաեւ Իսրայելի մաս ճանաչեց իսրայէլական ուժերի կողմից բռնակցուած Գոլանի բարձունքները։

«Յանձինս Քամալայի նա՝ [Նեթանեահուն], հաւանաբար, գործ կ’ունենայ մէկի հետ, ով չի շեղուի հիմնական գծից, երբ խօսքը վերաբերում է ամերիկա-իսրայէլական յարաբերութիւններին աջակցելուն։ Բայց աւելի կոշտ՝ [առնուազն] հռետորական առումով, կանդրադառնայ Իսրայելի քայլերին [նոր] բնակավայրեր կառուցելու գործում, եւ շատ աւելի արձագանքօղ կը լինի պաղեստինցիների տառապանքներին ու իրաւունքներին»,- ասում է Carnegie Endowment for International Peace-ի ներկայացուցիչ Աարոն Դեյուիդ Միլլերը:

Դիտորդների խօսքով, Նեթանեահուի վաշինգտոնեան այցի հիմնական նպատակն ամերիկեան յաջորդ վարչակազմի հետ աշխատանքը նախապատրաստելն է՝ յատկապէս մի շրջանում, երբ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը պատրաստւում է մեկնել եռամսեայ արձակուրդի։

«Գուցէ քաղաքական առումով մի պահ գայ, երբ Նեթանեահուն հնարաւորութիւն ունենայ որեւէ քայլ կատարել, ինչը՝ Կնեսետի՝ արձակուրդում գտնուելու պատճառով չի կարող յանգեցնել իշխող կոալիցիայի փլուզմանը»,- ասում է Վաշինգտօնում գործող Մերձաւոր Արեւելքի ինստիտուտի ներկայացուցիչ Նիմրոդ Գորենը:

Մանրամասնենք՝ Նեթանեահուն կարող է դէմ գնալ իր գլխաւորած կոալիցիոն կառավարութեան ծայրահեղ աջ թեւին եւ «Համասի» հետ հրադադարի համաձայնագիր կնքել։ ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնն անցած շաբաթ հնարաւոր համարեց նման համաձայնագրի կնքումը:

«Կարծում եմ, մօտ ենք գտնւում եւ շարժւում ենք դէպի նպատակէտ՝ համաձայնութիւն ձեռք բերելու համար, որը կեանգեցնի կրակի դադարեցմանը, պատանդների ազատ արձակմանը եւ մեր առջեւ աւելի լաւ ուղի կբացի՝ կառուցելու տեւական խաղաղութիւն եւ կայունութիւն»,- ասել է Բլինքէնը։

Այնուամենանիւ, դիտորդների մեծ մասը թերահաւատ է, որ հրադադարի համաձայնագիրն առաջին փուլից երկար կտեւի, որի տեւողութիւնը նախատեսուած է վեց շաբաթ՝ «Համասի» կողմից պատանդների մի մասին ազատ արձակելու դիմաց:

Share