AMC կինոթատրոնների ցանցը ներառել է «Դրախտի Դարպասը»  ֆիլմն իր անկախ ցուցադրութիւնների ծրագրում

AMC կինոթատրոնների ցանցը ներառել է «Դրախտի Դարպասը» ֆիլմն իր անկախ ցուցադրութիւնների ծրագրում

Ձեր ներկայութիւնը ֆիլմի ցուցադրութիւններին Ամն-ի ամենախոշոր կինոթատրոնների ցանցում` AMC-ում` մեծ եւ կարեւոր ազդեցութիւն կունենայ:

Անուանի արուեստագէտ Ջիւան Աւետիսեանը տարածել է հետևեալ յայտարարութիւնը:

Ուրախ եմ տեղեկացնել, որ AMC կինոթատրոնների ցանցը ներառել է ի «Դրախտի Դարպասը» ֆիլմն իր անկախ ցուցադրութիւնների ծրագրում:  Սա մեծ մրցութային ծրագիր է, որն ամէն տարի ընդունում է ընդամէնը 4-8 ֆիլմ:

«Դրախտի Դարպասը» ֆիլմը AMC կինոթատրոններում կը թողարկուի սոյն թուականի ապրիլի 29-ից սկսած` վեց տեղանքներում: Ինչպէս AMC-ում ընդգրկուած բոլոր ֆիլմերը, «դրախտի դարպասըէ նոյնպէս ամրագրուած է նախնական մէկ շաբաթուայ ցուցադրութիւնների համար: Կինոթատրոններում ֆիլմի առաջին շաբաթուայ գրանցած յաջող ցուցադրութիւնների դէպքում, ֆիլմը հնարաւորութիւն կ’ունենայ ցուցադրուելու նաեւ յաջորդող շաբաթը, հետեւաբար ձեր ներկայութիւնը շատ կարեւոր է իմ եւ իմ խմբի համար, այն կարող է վճռորոշ լինել ֆիլմի երկրորդ, երրորդ եւ նոյնիսկ յաւելէալ շաբաթների հնարաւոր ցուցադրութիւնների շարունակականութեան համար: 

Լոս Անջելես/օրէնջ Քաունթի՝ Ամերիքանա 18, Օրէնջ 30, Բուլիվարդ 16

Դէտրոյթ՝ Ֆորում 30

Լաս Վէգաս՝ Թաուն Սքուեր 18

Մայամի՝ ֆորտ. Լոդերդեյլ, Պոմպանոյ Բիչ 18

Ուրախ եմ նաեւ տեղեկացնել, որ ապրիլի 15-ին, Երեւանի Դուին Միւզիք Հոլում կայացած Հայկական ազգային կինոակադեմիայի «անահիտ» 3-րդ կինոմրցանակաբաշխութեան շրջանակում «դրախտի դարպասը» ֆիլմը յաղթող է ճանաչուել «լաւագոյն նկարչական ձեւաւորում» եւ «լաւագոյն հնչունային ձեւաւորում» անւանակարգերում:

«Դրախտի Դարպասը» միջազգային մրցանակների արժանացած ֆիլմ է: Եւ սա բացառիկ երեւոյթ է, որ հայկական անկախ ֆիլմն ընդունւում է AMC-ի ծրագրում, ուստի խնդրում եմ լայնօրէն տարածել այս մասին ձեր ընտանիքի անդամների, մտերիմների շրջանում: Ձեր ներկայութիւնը ֆիլմի ցուցադրութիւններին Ամն-ի ամենախոշոր կինոթատրոնների ցանցում` AMC-ում` մեծ եւ կարեւոր ազդեցութիւն կունենայ:

Ջիւան Աւետիսեանը ծնուել է Գիւմրիում, ապրել` Ստեփանակերտում, բնակւում է Երեւանում: Հայ ռեժիսոր, ում ստեղծած ֆիլմերն արժանացել են բազում միջազգային մրցանակների:

1993-1997 թուականներին յաճախել է Ստեփանակերտի մանկական ստեղծագործական կենտրոն, թատերական խմբակ: 1998 թուականին աւարտել է Ստեփանակերտի Յովհաննէս Թումանեանի անուան թիւ 9 միջնակարգ դպրոցը: 1998-1999 թուականներին ռեժիսորական կուրսեր է անցել Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւնում: 1999-2001 թուականներին ԼՂՀ Պաշտպանութեան Բանակում անցել է ժամկետային պարտադիր զինուորական ծառայութեան: 2002-2007 թուականներին սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1996-1997 թուականներին աշխատել է Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անուան դրամատիկական թատրոնում, 1998-1999 թուականներին` Ստեփանակերտի հեռուստատեսութիւնում` որպէս լուսային ձեւաւորող, ապա` հեռուստահաղորդումների ռեժիսոր, 2003-2009 թուականներին` «երկիր Մեդիա» հեռուստաընկերութիւնում` որպէս հեռուստա‎ֆիլմերի եւ հեռուստահաղորդումների ռեժիսոր: 2009-2014 թուականներին եղել է «երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան գլխաւոր ռեժիսոր: 2014 թուականից հանդիսանում է «ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի տնօրէն:

https://www.amctheatres.com/movies/gate-to-heaven-68030

Share