Այլընտրանքային նախագծեր խմբի վերլուծութիւնը

Այլընտրանքային նախագծեր խմբի վերլուծութիւնը

Իշխանի եւ իշխանութեան միջեւ

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել  ու տարածել է յօդուած ներքաղաքական իրավիճակի ու հնարաւոր զարգացումների վերաբերեալ, որը հրապարակում ենք ամբողջութեամբ.

«Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տրամաբանօրէն հասել են մի կէտի, որից յետոյ պահանջւում է գրագէտ վերափոխում։ Իրավիճակի միջանկեալ գնահատականներըկարեւոր են առաջիկայ  ճիշտ որոշումների  համար։

Իշխանը, հարթակը եւ հրապարակը

Իշխան Սաղաթելեանը մի խումբ գործիչների հետ ստանձնեց շարժման համակարգողի դերը՝ ցուցաբերելով նկատելի կամք։ Այս մարդիկ իրենց գործունեութեամբ վաստակել են յարգանք։ Աեօ, որոշ հարցեր վիճելի էին, որոշ ձեւակերպումներ՝ ոչ պատեհ, որոշ բաներ կարելի էր աւելի լաւ անել։ Բայց սա որեւէ կերպ չի ստուերում այն յարգանքը, որ այս խումբը վաստակեց։ Նրանք արեցին մի բան, ինչի մասին շատերը խօսում են իրենց բազմոցներից՝ փորձեցին արթնացնել հասարակութեանը եւ հասան որոշակի յաջողութեան։ Այս փուլում Իշխանը եւ իր հարթակը արել են կարեւոր գործ, կարեւոր ու դժուար։ Ձեւաւորուեց հրապարակ, որը ազգային գաղափարներով մօտիւացուած հանրութիւն է։ Նման հանրութիւններըայս կամ այն կերպ միշտ հասնում են դրուած խնդիրների լուծմանը։

Շարժման՝ այս պահի ձեռքբերումները

Որեւէ լուրջ մարդ չէր կարող հաւատալ, որ մի քանի հանրահաւաքից ու երթից յետոյ Նիկոլը կը հեռանար, միջնորդները կը դառնային հայանպաստ ու Ադրբեջանը կմեղմեր իր ագրեսիան։ Անլուրջ էր ժամկէտներ դնելը եւ յետոյ հիասթափուելը։ Նման իրավիճակներում, որտեղ «սեւ կարապի» գործոնը էական է, չի կարող լինել ժամկէտ։ Յաղթում է նա, ով դնում է տրամաբանութիւն, եւ ոչ՝ ժամկէտ։ Շարժումն այս պահի դրութեամբ ունի հետեւեալ յստակ ձեռքբերումները.

— Հասարակութիւնն արթացել է (նոյնն է, թէ՝ Լաոն), նոյնիսկ եթէ հրապարակում չէ։
— Միջնորդներն առաջին անգամ արձանագրեցին, որ հետպատերազմեան հայ հասարակութիւնը անասնաֆերմայ չէ, որ ում ինչ ուզէն կարողանան հրամցնել։

Իշխանութիւնը

— Իշխանութեան մէջ տարբեր շրջանակներ առաջին անգամ  արձանագրեցին, որ իշխանութիւնը յարատեւ չէ, եւ կան իրական ռիսկեր։
— Իշխանութեան մէջ տարբեր շրջանակներ արձանագրեցին, որ երկրում մեծանում է իրենց հանդէպ չարութիւնը, եւ որպէսզի մի պահից այն չդառնայ անկառավարելի, պէտք է անել հետեւութիւններ։
— Իշխանութեան մէջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հնարաւոր չի լինելու ցանկացած փաստաթուղթ կամ ցանկացած որոշում ծախել հայ հասարակութեան վրայ։
— Իշխանութեան մէջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հէնց իշխանութեան միջից հնչող ձեւակերպումներն են ամենապայթիւնաւտանգը, ու դրանք են հիմնական թրիգերները։
— Իշխանութեան մէջ տարբեր շրջանակներ հասկացան, որ միաձոյլ իշխանութիւնն էֆեկտիւ չէ. երկրում գործ չի արւում, գնում է լճացում, կառավարութիւնը շատ թոյլ է, համարժէք չէ առկայ ու ահագնացող խնդիրներին։ Առանձին ոլորտներ ուղղակի տապալուած են, եւ այդ ոլորտների պատասխանատուներն իրենց ապահովագրում են Նիկոլ քծնելով կամ ընդդիմութեան վրայ յարձակումներով, ինչը է´լ աւելի է սրում վիճակը։ Մայրաքաղաքի կառավարում գոյութիւն չունի, իսկ դա Հայաստանի գրեթէ կէսն է։ Ոչ էֆեկտիւ կառավարումը բերում է ներքին սուր լարուածութեան։

Շարժման շարունակութիւնը

Իրավիճակի լրջութիւնը ենթադրում է շարժման փուլայնութիւն, ինստենսիւութեան տարբեր աստիճաններ։ Շարժումը պէտք է գնայ կառուցուածքային եւ բովանդակային էական փոփոխութիւնների։

— Ազգային պայքարի իդեան պէտք է լինի ոչ թէ հակաթուրքականութիւնը, այլ՝ Հայաստանի վերելքը, պատերազմից յետոյ պետութեան վերականգնումը:
— Մեր հասարակութիւնը պատերազմից ու պարտութիւնից յետոյ գտնւում է ազգային եւ քաղաքացիական դէմորալիզացիայի վիճակում։ Մենք սա պէտք է ընդունենք որպէս իրողութիւն եւ հասկանանք հրամայականը՝ փոխել աշխատելաոճը։
—  Պետք է յստակ նկարագրուի Նիկոլի կողմից առաջարկուող (կամ չառաջարկուող) Հայաստանի այլընտրանքը. հետնիկոլական Հայաստանի նկարագրութիւն։
— Թոյլ չտալ ներքին չարութեան անկառավարելի աճ, թոյլ չտալ անձնաւորուած ատելութիւն։ Ատելութեան եւ չարութեան կոչերը կարող են ծափեր պոկել, բայց լայն շրջանակների եւ պետութեան օրակարգի համար դրանք վտանգաւոր են։

Ինքնապարփակուելու ռիսկը

Ոչ ոք չի չեղարկել այն կենսական սպառնալիքները, որոնք կանգնած են մեր առաջ։ Կայ մեծ վտանգ, որ մենք կտարուենք «ներքին ձեռնամարտով» ու մի պահ կթերագնահատենք ռիսկերը։ Իսկ դրանք ոչ միայն շատ սուր են, այլեւ նորերն են աւելացել։ Կայ սուր վտանգ՝ նոր ագրեսիայի, մեր հաշուին տարածաշրջանային կոնսենսուսի՝ ընդհուպ մինչեւ պետականութեան ծայրաստիճան թուլացում կամ կորուստ։

Եթէ մենք Նիկոլի պոպուլիզմին հակադրենք նոր տիպի հականիկոլական պոպուլիզմ, ապա լայն հանրութեան մօտբթանալու է վտանգի զգացողութիւնը։ Այդպէս մենք կարող ենք մարգինալացնել բարդագոյն կենսական խնդիրները եւ մի պահ կանգնենք փաստի առաջ։ Այս պրոցեսի առաջին նշանները կան. բարձրանում է գոչիւնի, վիրաւորանքի, պարզունակ խօսքի արժէքը, իսկ գրագէտ եւ ծանրակշիռ խօսքը դառնում է ցածր պահանջարկ վայելող։Նման ազգային եւ պետական ճգնաժամից դուրս գալու համար շատ լուրջ հանրային, համահայկական կոնսօլիդացիայ է պէտք։ Մեր խորին համոզմամբ՝ այդ կոնսօլիդացիան հնարաւոր է ապահովել միայն խելամտութեան եւ սօլիդութեան դրօշով։ Հակառակ դէպքում պրոցեսները կգնան տոտալ մարգինալացման, քաոտիկ թշնամանքի եւ պետութեան սրընթաց թուլացման ճանապարհով»։

Աղբիւր` Panorama.am

Share