Մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համահայկական խորհրդաժողովը

Մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համահայկական խորհրդաժողովը

Արցախի հայաթափումով եւ Հայաստանի Հանրապետութեան շուրջ օրըստօրէ լարուող անվտանգային միջավայրի ու գոյութենական սպառնալիքների պայմաններում ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի աշխատանքների հիմնական ուղղութիւնների քննարկման եւ համադրման, ինչպէս նաեւ ըստ անհրաժեշտութեան մարտավարական որոշակի վերանայումներ անելու համար՝ ՀՅԴ Բիւրոն հրաւիրել է Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողով։

Խորհրդաժողովի օրակարգում Հայաստանի Հանրապետութեան եւ առհասարակ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին հիմնական մարտահրաւէրների քննարկումն է, դրանց յաղթայարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։

Խորհրդաժողովին մասնակցում են  աւելի քան քսան երկրներից ժամանած՝ ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների պատասխանատուներ, ինչպէս նաեւ ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսեանը Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեան ընթացքում փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը:

«Երկու օր առաջ հետեւում էի Ադրբեջանի այսպէս կոչուած Ազգային Ժողովի նիստին, յետոյ մեր Ազգային Ժողովի նիստին։ Եւ գիտեք, երբ խօսոյթները լսում էի, ինձ թւում էր, թէ շփոթել եմ։ Երկուսն էլ Ադրբեջանի Ազգային Ժողովն է՝ նոյն խօսոյթով, նոյն տրամաբանութեամբ եւ մէկը միւսին՝ իբրեւ ադուոկատ եւ դատապաշտպան։ Շատ ցաւալի է, որ այսօր Հայաստանում կատարւում է այն, ինչը երէկ առաջի օրը Ադրբեջանի Ազգային ժողւում պահանջ դրուեց Հայաստանի կառավարութեանը չէզոքացնել եկեղեցու եւ Սփիւռքի ազդեցութիւնը ռեւանշիստական եւ սեպարատիստական գործունեութեամբ»,- նշեց Տեր Նաթան արքեպիսկոպոսը։ 

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր-Խաչատուրեանի խօսքով՝ ՀՅԴ-ն որոշել է պահպանել Արցախի իր կառոյցները։ Նրա համոզմամբ՝ ՀՅԴ-ի համար Արցախի էջը փակուած չէ։

Խորհրդաժողովին մասնակցող Բագրատ Սրբազանն անդրադարձաւ Հայց ցեղասպանութեան խնդրին՝ ընդգծելով՝ այդ հարցը պէտք է առկայ լինի մեր կեանքի բոլոր ոլորտներում։

«Մեզ համար, որպէս ազգ, շատ կարեւոր է, որպէսզի յատկապէս Ցեղասպանութեան հարցը, որովհետեւ մեր բոլոր խնդիրներն այս պահին անխուսափելիօրէն ածանցւում են դրանից, զգացմունքային ու միայն պահանջատիրութեան դաշտից տեղափոխուի համակարգային բանականութեան դաշտ, տարածուի մեր կեանքի բոլոր շերտերի, ոլորտների մէջ՝ որպէս գաղափարաբանութիւն»,- ասաց Բագրատ Սրբազանը։    

Նա ընդգծեց նաեւ՝ մեր հայեացքները պէտք է ուղղենք դէպի ազգի ներուժը, ոչ թէ աշխարհի   այս կամ այն բեւեռին։

«Նախ ինքներս մէզ պէտք է ուժաւորենք, ինքներս մէզանից չօտարանանք»,- ասաց Սրբազանը։

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներրկայացուցիչ Արայ Պոլուզեաի խօսքվ՝  արցախցիների համար առաջնայինն իրենց Արցախ վերադարձի իրաւունքի հարցն է։

«Արցախը հայկական պետականութեան գաղափարախօսական հիմքն էր տասնամեակներ շարունակ։ Այժմ ՀՀ իշխանութիւնները նոր գաղափարական հիմքի փնտրտուքի մէջ են»,- ասել է նա։

«Մեզ ստիպում են հրաժարուել մեր անցեալից, որպէսզի կառավարէն մեր ապագան», խորհրդաժողովին իր ելոյթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:

«Դուք ապացուցում եք, որ սեփական շահերը ճիշտ ձեւակերպողը ոչ միայն մենակ չի մնում միջազգային ասպարէզում, այլ կարողանում է անգամ ամենաանսպասելի տեղէրոմ գտնել դաշնակիցներ: Հայրենիքում ապրող հայը Հայ դատի գրասենեակների գործունէութիւնը նոյնականացնում է հայկական շահերի պաշտպանութեան հետ»,- նշեց նա:

«Իմ պաշտօնավարման աւարտին մենք հայ ժողովրդին բաւական լաւ ժառանգութիւն էինք թողել յատկապէս Արցախի հարցում, որն այժմեական էր նոյնիսկ 2018 թուականին», խորհրդաժողովի ժամանակ յայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008թթ․) Վարդան Օսկանեանը։

ՀՅԴ Հայ դատի գրասենեակների ներկայացուցիչներին նա համարեց դեսպաններ։ «Ինձ յիշեցրեց իմ  նախարարութեան ժամանակը, երբ տարին մէկ անգամ բոլոր դեսպանները աւաքւում էին Երեւանում՝ գնահատելու մեր արած աշխատանքը, վելուծելու իրավիճակը եւ ծրագրելու յետագայ անելիքները։ Բայց այդ յիշողութիւններն ու էսօրուայ իրավիճակը տարբերւում են ժամանակի բովանդակութեան առումով։ Այժ ժամանակ գոյութիւն ունէր Արցախ՝ պետական կառոյցներով, ժողովրդի կողմից ընտրուած ղեկավարներով, Հայաստանը բանակցային սեղանի շուրջ կարողանում էր թելադրել իր կամքը։ Մենք ունէինք իսկապէս դաշնակիցներ եւ բարեկամներ, որոնք օգնում էին մէզ, նպաստում մեր վարած քաղաքականութեան մէջ եւ նոյնիսկ մեր հակառակորդները յարգում էին Հայաստանի սահմաններն ու ինքնիշխանութիւնը։ Այսօր չկայ Արցախ, արցախահայութիւնը զրկուել է իր հայրենիքից, տնից, Հայաստանի դիւանագիտութիւնն անորոշութեան մէջ է, դաշնակցային յարաբերութիւնները փլուզուել են, բարեկամներն անտարբեր են։ Հայաստանի դիւանագիտութիւնը յայտնուել է մի ոլորանի մէջ, անողոք մի շրջափուլի մէջ, որից դուրս գալն այս իշխանութիւնների պարագայում անհնարին է»,- ասաց Վարդան Օսկանեանը։

Վարդան Օսկանեանի խօսքով՝ մեծ անջրպետ կայ հայ ազգի շահերի ու Հայաստանի իշխանութիւների շահերի միջեւ։ Ըստ նրա, իշխանութեան նպատակը իր բերած արհաւիրքի խարանը ճակատից սրբելը, ուրիշներին մեղադրելը, աթոռն ու իշխանութիւնը պահելն է։ Նախկին արտգործնախարարի խօսքով, դա բարդացնում է արտէրկրում աշխատանքը։

«Այսօր արցախահայութեան միջազգային երաշխիքներով իրենց տներ եւ հայրենիք վերադառնալու հարցը օրակարգային հարց դարձնելու միակ խոչընդոտը Հայաստանի իշխանութիւններն են։ Հայաստանի իշխանութունների պատասխանն այն է, որ մենք այլընտրանք չունենք։ Հայաստանի իշխանութիւնները կայ՛մ չգիտէն, կայ՛մ ազնիւ ու անկեղծ չէն։ Հայ ժողովուրդն ու Հայաստանն ունեն դիւանագիտական խպաղաղ այլընտարնքային լուծումներ այն ամէնին, ինչը Հայաստանի իշխանութիւնները պարտադրաբար անում են։ Ուզում եմ վստահեցնել, որ հայ քաղաքական միտքը եւ առաւել եւս՝ արտաքին քաղաքական միտքը չի չորացել։ Կան այլընտրանքներ։ Առաջինը մենք պէտք է կարողանանք դուրս գալ պատերազմի սպառնալիքի տակ գործելուց․ այս մտածողութիւնը հանել մեր մտքերից։ Մեր հիմական ուղենիշը, գործունէութիւնը պէտք է լինէն մեր ազգային շահերը։ Մենք պէտք է հասկանանք՝ ոնց ենք համադրելու մեր ազգային շահն ու ստեղծուած իրավիճակը»,- ասաց Վարդան Օսկանեանը։

«Անկախութեան առաջին օրուանից եւ շարունակուող տարիներին մեր պետութիւնը խարսխուել է հինգ կարեւոր յենասիւների վրայ՝ Արցախ, բանակ, սահմանադրութիւն, Հայ Առաքելական եկեղեցի եւ սփիւռք։ Այսօր այդ բոլոր 5 յենասիւները կայ՛մ հիմնովին քանդուել են, կայ՛մ էապէս թուլացել են։ Ոչնչացրել ենք Արցախը, փոշիացրել ենք բանակը, ամէն օր ոտնահարում ենք սահմանադրութիւնը, հալածում ենք եկեղեցին եւ արհամարհում ու մասնատում սփիւռքը։ Բոլորս միասին մեծ անելիք ունենք, որ վերականգնենք ու վերակառուցենք առաջիկայ տարիներին։ բայց դա կը լինի միայն ազգային կառավարւթեամբ, համախոհութմամբ, ներքին ներդաշնակութեամբ եւ հաւատով»,- եզրափակեց Նախկին արտգործնախարար, արցախահայութեան հիմնարարար  իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի նախագահ Վարդան Օսկանեանը։

«Ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի վարքն ու խոչընդոտները պէտք է յաղթահարէնք, այլեւ՝ հայրենի պետութեան, իշխանութեան հակազգային քաղաքականութիւնը»,- խորհրդաժողովի ժամանակ յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրոյ Մանոյեանը:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանութիւնների վարած այս հակապետական քաղաքականութիւնը յատկապէս խնդրահարոյց է, երբ օտարներն են մատնացոյց անում․ «Խնդրահարոյց է այն, երբ օտար շրջանակները, մատնացոյց անելով ՀՀ գործող իշխանութիւնների այդ կեցուածքները, հիմնաւորում են իրենց կրաւորական կամ նոյնիսկ բացասական կեցուածքը։ Սա հնարաւորութիւն է տալիս ասելու՝ եթէ ձերոնք այսպէս են անում, մենք իրենցից աւելի հայ չենք լինելու»։ Կիրոյ Մանոյեանը նաեւ ահազանգեց․ «Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնների հետեւանքով հայաթափուել է Արցախը, Բաքւում պատանդ են պահւում հայ ռազմական, քաղաքական անձինք եւ Արցախի Հանրապետութեան նախկին ու գործող ղեկավարներ։ Իսկ այստեղ՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետութեան վտարանդի իշխանութիւնները բացայայտ սպառնալիքի ու հալածանքի են ենթարկւում»։

Share