Ամերիկայի Միացեալ Նահանգներում գործող «Հայաստան» հիմնադրամը, որը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջազգային ցանցի անդամ, 250,000 ԱՄՆ դոլար կրթաթոշակային ֆոնդ է յատկացնում հայկական դպրոցների այն ուսանողներին, որոնց ընտանիքները տուժել են Հարաւային Կալիֆորնիայի անտառային հրդեհներից։
ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամը 250,000 ԱՄՆ դոլար կը յատկացնի անտառային հրդեհներից տուժած ընտանիքների աշակերտների ուսման վարձի ծախսէրը հոգալու համար։ Այս ծրագրի նպատակն է աջակցել հրդեհների պատճառով իրենց տունը կորցրած եւ ֆինանսական դժուարութիւնների առաջ կանգնած ընտանիքներին, որպէսզի նրանց երեխաները կարողանան շարունակել յաճախել հայկական դպրոցներ։
Միջոցներն առաւել կարիքաւորներին հասցնելու համար` Հիմնադրամն անմիջականօրէն համագործակցում է տեղի հայկական դպրոցների հետ՝ ապահովելով աջակցութեան նպատակային եւ արդիւնաւետ բաշխումը տուժած ընտանիքների միջեւ։
«Այս ճգնաժամը լուրջ ազդեցութիւն է թողել մեր համայնքների վրայ, ուստի մեր նպատակն է ուսման վարձի աջակցութեամբ նուազեցնել ընտանիքների ֆինանսական բեռը եւ հնարաւորութիւն տալ ուսանողներին առանց ընդհատման շարունակել կրթութիւնը», -նշել է ԱՄն «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանեանը։