Ալէն Սիմոնեանը ՀՀ-ի դէմ

Ալէն Սիմոնեանը ՀՀ-ի դէմ

Վահէ Սարգսեան

1. ՀՀ Ազգային անվտանգութեան ռազմավարութիւն, ընդունուել է Ալէն Սիմոնեանի իշխանութեան օրօք՝ 2020 թ. յուլիսին: ԳՈՐԾՈՂ փաստաթուղթ (https://www.mfa.am/…/securit…/AA-Razmavarutyun-Final.pdf).

«….Հայաստանի Հանրապետութիւնը Արցախի հայութեան անվտանգութեան եւ ազատութեան երաշխաւորն է: ….Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝ Արցախի ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչումը՝ առանց որեւէ սահմանափակման: ….Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանութիւնը բարձրագոյն արժէք է: ….Արցախի հարցի կարգաւորման բանակցային գործընթացի նպատակը պէտք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգութեան համար մղուած Արցախեան ազատամարտի արդիւնքների պաշտպանութիւնը: Բանակցութիւնների արդիւնքում Հայաստանի եւ Արցախի կառավարութիւնների համար ընդունելի համարուած որեւէ լուծում կարող է ընդունելի դիտուել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հաւանութեան դէպքում»։2. ՔՊ նախընտրական ԾՐԱԳԻՐ, ներկայացրել է Ալէն Սիմոնեանի իշխանութիւնը՝ 2021 թ. յունիսին, ինչի հիման վրայ էլ վերստին ՀՀ քաղաքացիները քուէարկել են, եւ ՔՊ-ն վերստին ստանձնել է երկրի ղեկավարման գործառոյթը: ԳՈՐԾՈՂ փաստաթուղթ (https://s00001.deespaces.com/…/b0638ef3-03c8-40b5-989c…).

«….ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ44-օրեայ պատերազմի արդիւնքում Հայաստանի Հանրապետութիւնը եւ Արցախի Հանրապետութիւնը մեծ կորուստներ են կրել: Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան հազարաւոր քաղաքացիներ զոհաբերել են իրենց կեանքը հանուն սեփական հայրենիքի եւ ժողովրդի անվտանգութեան ու բարօրութեան:

•…. Մոտակայ տարիներին մեր գլխաւոր խնդիրը պէտք է լինի աղէտալի պատերազմի հետեւանքների վերացումը, ինչպէս նաեւ Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահւումն ու Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ եւ համապարփակ կարգաւորումը՝ հիմնուած Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրայ, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտութիւնից։

•…. Ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի լիարժէք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական յստակեցման տեսքով՝ առաջնորդուելով «Անջատում հանուն փրկութեան» սկզբունքով: «Անջատում հանուն փրկութեան» սկզբունքն իրաւունք է տալիս ժողովուրդներին ինչպէս անջատուել որեւէ պետութիւնից, երբ առկայ է խտրականութեան, մարդու իրաւունքների լայնածաւալ խախտումների կամ ցեղասպանութեան ռիսկ, այնպէս էլ բացառում է միացումը մի պետութեան հետ, եթէ միաւորումը բերելու է վերը նշուած հետեւանքներին։

• …. Հայաստանի Հանրապետութիւնը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ: Խորացնելու ենք համագործակցութիւնը Արցախի հետ անվտանգային եւ ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակութիւն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանութեան բանակի վերակառուցման ու արդիւնաւետութեան բարձրացման գործընթացում:

•…. Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթութիւններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրայ ինքնորոշուել է Արցախի ժողովուրդը, նախեվառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողութեան ներքոյ՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարաւորութիւն կը տայ տեղահանուած անձանց վերադառնալ իրենց տները»:

3. ՀՀ Կառաւարութեան ԾՐԱԳԻՐ (2021-2026 թթ..), ընդունուել է Ալէն Սիմոնեանի իշխանութեան օրօք՝ 2021 թ. օգոստոսին: ԳՈՐԾՈՂ փաստաթուղթ (https://www.gov.am/files/docs/4586.pdf). «….Առաջիկայ տարիներին Կառաւարութեան գլխաւոր խնդիրը պէտք է լինէն ԼՂ ժողովրդի անվտանգութեան ապահւումն ու Ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգաւորումը։ Ղարաբաղեան հիմնախնդրի վերջնական կարգաւորումը Կառավարութիւնը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ներքոյ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի յստակեցմամբ՝ յայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թւում՝ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ:

• Արցախի հետպատերազմեան վերականգնումը, տնտեսական կեանքի աշխուժացումը, տեղահանուած բնակչութեան սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրօնական ժառանգութեան պահպանումը լինելու են Կառաւարութեան ուշադրութեան կենտրոնում: Ջանք չի խնայուելու Արցախում արժանապատիւ եւ բարեկեցիկ կեանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարութիւնը հասնելու է Արցախի իշխանութիւնների հետ համագործակցութեան խորացման, ինչպէս նաեւ Արցախի հետ գործակցութեան նոր ձեւաչափերի ստեղծման միջոցով:

• Հայաստանի Հանրապետութիւնը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ….»:

4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ԾՐԱԳԻՐ, ընդունուել է 2022 թ. հոկտեմբերի 29-ին Երեւանում տեղի ունեցած 6-րդ, հերթական համաժողւում: ԳՈՐԾՈՂ փաստաթուղթ (https://www.civilcontract.am/hy/1622886298).

«….ԼՂ հիմնախնդրի կարգաւորումըԿուսակցութիւնը որդեգրում է ԼՂ հիմնախնդրի կարգաւորման նոր տեսլական: Ըստ այդմ, եթէ նախկինում առաջնահերթութիւն էր դիտարկւում ԼՂ կարգավիճակը, որը պիտի դառնայ արցախահայութեան իրաւունքների եւ անվտանգութեան երաշխիքը, այժմ առաջնահերթութիւն են դիտւում արցախահայութեան անվտանգութիւնն ու իրաւունքները, եւ դրանց երաշխիքների համակարգից է բխեցւում անհրաժեշտ կարգավիճակը: Այդ համակարգը պիտի երաշխաւորի, որ ԼՂ հայերը ապրէն իրենց հայրենիքում, իրենց համարէն հայ, ղարաբաղցի եւ արցախցի: Հարցի կարգաւորման որեւէ ծրագրի իրագործում հնարաւոր է միայն ԼՂ ներգրաւուածութեամբ»։

5. ՀՀ կառավարութիւնը 2023 թ. դեկտեմբերի 25-ին ընդունել է որոշում (https://www.gov.am/files/docs/5145.pdf), որով փոփոխութեան է ենթարկել Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2021 թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2021-2026 թուականների գործունէութեան միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը: Նշեալ որոշման յաւելուածները շարադրուել են նոր խմբագրութեամբ, որտեղ կառավարութեան 2021-2026 թթ. միջոցառումների՝ Արցախին վերաբերող մասէրը պայմանականօրէն բաժանուել են 2 ժամանակափուլի` 2021 – 2023 եւ 2024-2026 թուականների:

Սա ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ, ՀԱՆՑԱՎՈՐ արարք է: Կառաւարութեան գործունէութեան միջոցառումների ծրագիրը կառավարութեան որոշմամբ փոփոխելիս այն չպէտք է հակասի մայր փաստաթղթին՝ Կառաւարութեան ծրագրին: Այնինչ, Փաշինեանի կառավարութիւնը Արցախի մասով 2024-2026 թուականների համար ներկայացրել է բոլորովին նոր մօտեցումներ, քայլեր ու ծրագրեր, անգամ՝ տէրմինալոգիան է փոխուած: Այսպէս, միջոցառումների փոփոխուած ծրագրի 2024-2026 թթ. սիւնակներում այլեւս գոյութիւն չունեն «Արցախի իշխանութիւն», «ԵԱՀԿ Մինսկի խումբ» եւ այլ տէրմինները, գոյութիւն չունի նաեւ «Արցախ» անուանումը: Փոխարէնը կայ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ (անգամ հայ բառը չի նշւում), ԼՂ-ից տեղահանուածներ եւ այլն:

Նման դէպքում պէտք է Փաշինեանի կառավարութիւնը հրաժարական տար, լուծարուեր Ազգային ժողովը, այդ խմբակը ներկայացներ նոր նախընտրական ծրագիր, ստանար իշխանութիւն ձեւաւորելու մանդատ, ձեւաւորեր նոր կառավարութիւն, ներկայացներ նոր ծրագիր, այն հաստատուեր, եւ նոր իրաւունք ստանար ներկայացնելու սեփական քիմքին հաճոյ՝ նոր շարադրմամբ միջոցառումների ծրագիր:

Այլապէս՝ ծիծաղելի է. նախընտրական շրջանում՝ ընտրողներին, այնուհետեւ ԱԺ-ին ներկայացնել մի ծրագիր, իսկ յետոյ իրականացնել վաղօրօք պլանաւորուած յանցաւոր գործողութիւն, այն է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, այն յանձնել թշնամուն եւ օպերացիայի բարեյաջող աւարտից յետոյ վերցնել ու կառավարութեան գործունէութեան միջոցառումների ծրագիրը յարմարեցնել յետագայ յանցաւոր նպատակներին ու գործողութիւններին:

6. Ալէն Սիմոնեանը, իբրեւ ԱԺ փոխնախագահ, 2020 թ. մարտի 31–ին Արցախում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական համապետական ընտրութիւնների ժամանակ գլխաւորել է (https://armenpress.am/hy/article/1010837) ՀՀ ազգային ժողովի դիտորդական առաքելութիւնը, շրջել տարբեր ընտրատեղամասէրով, որոնք ընդգրկել են Արցախի ամբողջ տարածքը, այցելել Արցախի բոլոր շրջաններ եւ ամփոփիչ ասուլիսին ընտրութիւնները գնահատել դրական։

7. Ալէն Սիմոնեանը ներկայումս հանդիսանում է Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի նախագահը: ԳՈՐԾՈՂ յանձնաժողով, որը գործելու է տուեալ ԱԺ գումարման ողջ ընթացքում: Այսինքն, յանձնաժողովը լուծարելու համար պէտք է լուծարուի նաեւ ԱԺ-ն, եւ քանի դեռ Ալէն Սիմոնեանն այս գումարման ԱԺ նախագահն է, նա պարտաւոր է իրականացնել իր ստանձնած գործառոյթը, այն է՝ գումարել յանձնաժողովի նիստէր:

Անել նման յայտարարութիւններ, այն է՝ «Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պաշտօնեայ այլեւս գոյութիւն չունի, եւ նման կարգաւիակ ՀՀ-ում այլեւս ոչ ոք չունի», «ՀՀ-ում Արցախի ներկայացուցչութեան շէնքի իմաստն էլ պէտք է մենք վերանայենք։ Ես համարում եմ, որ այդ շէնքը այլեւս չպէտք է նման բաներին ծառայի», «Ինձ համար Լեռնային Ղարաբաղի նախագահ եզրոյթ գոյութիւն չունի», զուտ իրաւականօրէն կարելի է անել մի դէպքում, երբ ՉԵՂԱՐԿՎԱԾ ԼԻՆԵԻՆ ՎԵՐՈՆՇՅԱԼ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ: Բայց ինչպէս նշեցինք, դրանք կան եւ գործում են:

Ալէն Սիմոնեանը իր յայտարարութիւններն անելիս յղում է անում Արցախի նախագահի՝ Արցախի լուծարման մասին այդպէս էլ անյայտ եւ Ադրբեջանի կողմից իրականացուող ցեղասպանութեան պայմաններում ստորագրուած հրամանագրին: Փաստենք, որ նոյն Արցախի պաշտօնեաները յետագայում յայտարարել են, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլեւս գոյութիւն չունի, եւ որ դրա համար հիմք է հանդիսանում Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարութեան անդամները, դատաւորները, մարդու իրաւունքների պաշտպանը, խորհրդարանը, անվտանգութեան խորհրդի քարտուղարը, իրաւապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտօնաւարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրութեան։ Շահրամանեանի այդ հրամանագրում նաեւ նշւում է, որ 2023 թուականի հոկտեմբերի 1-ից յետոյ Արցախի Հանրապետութեան անունից տրուող փաստաթղթերը վաւերական են:

Գործող իրաւակարգաւորումների եւ փաստաթղթերի պայմաններում անել նման յայտարարութիւններ, արդեօ՞ք չի նշանակում.

1. խաբել 2021 թ. ՔՊ-ին ընտրած քաղաքացիներին,

2. վերազանցել սեփական լիազօրովութիւնները,

3. դէմ դուրս գալ պետութեան որդեգրած ուղուն,

4. կրկնօրինակել թշնամուն:

Հ.գ. Հայաստանի Հանրապետութեան Քրեական օրէնսգիրքՅոդուած 418. Պետական դաւաճանութիւն1. Պետական դաւաճանութիւնը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսութիւնը, օտարերկրեայ պետութեանը, օտարերկրեայ կամ միջազգային կազմակերպութեանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկութիւն յանձնելը կամ այդ տեղեկութեանը նշուած անձանց ծանօթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունէութիւն իրականացնելու համար այլ օգնութիւն ցոյց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան, տարածքային անձեռնմխելիութեան կամ արտաքին անվտանգութեան՝ պատժւում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկէտով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Share