Ահազանգ

Ահազանգ

Վահէ Սարգսեան

ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութիւն եւ պատկան իրաւապահ մարմիններ:

ՀՀ ԱԳ նախարար հանդէս եկող Արարատ Միրզոյեան անուն-ազգանունով մի անձի՝ այսօր ԱԺ-ում յայտարարութիւններից պարզուել է, որ նշուած անձը

— շեղուել է ՀՀ ազգային անվտանգութեան գործող ռազմաւարութեան մէջ տեղ գտած Նիկոլ Փաշինեանի ուղերձից,

— նոյն փաստաթղթի կարեւոր դրոյթներից,

— շեղուել է ՀՀ կառավարութեան 2021-2026 թթ. ծրագրից ու միջոցառումների ծրագրից եւ չի՛ կատարում դրանք, 

— ակնյայտօրէն կրկնում է թշնամի երկրի առաջնորդին:

Ըստ այդմ՝ ամենեւին չի բացառւում, որ ՀՀ վարչապետին, ԱԱ ռազմաւարութեան ու կառավարութեան ծրագրին դէմ դուրս եկած նշուած անձը անցել է թշնամու կողմը եւ գործում է ՀՀ-ի դէմ՝ խաթարելով Հայաստանի անվտանգութեան երաշխիքների ամրապնդմանը (տէ՛ս փաստաթղթերից մէջբերումները):

‼ Ելնելով վերոնշեալից՝ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել վերոնշեալ անձի` պետութեան դէմ ուղղուած  գործողութիւնները չէզոքացնելու եւ պատասխանատուութեան ենթարկելու համար:

Իրեղէն ապացոյցները՝ ստորեւ.

«2005 թուականին ես նամակ գրեցի այն ժամանակուայ Հայաստանի նախագահին` Ռոբերտ Քոչարեանին, որտեղ ասացի, որ դա մի հարց է, որի ուսումնասիրմամբ պատմաբանները պէտք է զբաղուեն, ոչ թէ մէզ նման քաղաքական գործիչները։ Թուրքական արխիւներում այդ հարցի շուրջ միլիոնաւոր փաստաթղթեր կան, որոնցից աւելի քան մէկ միլիոնը ուսումնասիրուել են` Քոչարեանին ուղարկուած իմ նամակից յետոյ։ Ես գրել էի նրան` «եթէ ձեր երկրում էլ կան արխվներ, բացեք դրանք, եթէ պատմաբանները չէն կարող բաւարար չափով լոյս սփռել տեղի ունեցած իրադարձութիւնների վրայ, թող նրանց ջանքերին միանան իրաւաբանները, քաղաքագէտներն ու հնէաբանները»։

Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի վարչապետ, 2010 թ., մարտի 29

«Պատմութեան անցքերը, ողբերգական, Հայոց ցեղասպանութիւնը ուսումնասիրելը կամ դա թիւ մէկ առաջնահերթութիւն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարութեան օրակարգը չի»:

Արարատ Միրզոյեան

31.10.2024 թ.

Մեջբերում ՀՀ ազգային անվտանգութեան ռազմաւարութեան՝ Նիկոլ Փաշինեանի ուղերձից (ԳՈՐԾՈՂ փաստաթուղթն ընդունուել է 2020 թ.)

«Ազգային նպատակներ

Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝

— Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, հետեւանքների յաղթահարումը եւ վերացումը»:

Մեջբերում նոյն՝ ԳՈՐԾՈՂ փաստաթղթից.

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

5.13 Ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելումը Հայաստանի անվտանգային եւ արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն բաղադրիչներից է: Այն իր արտայայտութիւնն է գտնում թէ՛ տարածաշրջանային անվտանգութեան եւ թէ՛ միջազգային համագործակցութեան ուղղութիւններով Հայաստանի ռազմավարական մօտեցման տրամաբանութեան մէջ:

5.14 Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի բնակչութեանը պաշտպանելու պատասխանատուութիւնը մեր արտաքին եւ պաշտպանական քաղաքականութեան անկիւնաքարերից է:

 5.15 Ցեղասպանութեան կանխարգելումը միջազգային ասպարէզում մէզ համար ոչ միայն իրաւական, այլեւ բարոյական պարտաւորութիւն է: Որպէս 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը վերապրած զոհերի ժառանգորդ՝ հայ ժողովուրդը եւ նրա կողմից ստեղծուած պետութիւնը յանձնառու են ազգային, կրօնական, էթնիկ, ռասայական խմբերի եւ նրանց անդամների կեանքի իրաւունքի պաշտպանութեանը:

5.16 Համաշխարհային մակարդակով Հայաստանի Հանրապետութիւնն իրականացնում է այս յանձնառութիւնը միջազգային համագործակցութեան միջոցով եւ հանդէս է գալիս այդ համագործակցութեան առաջատարի դիրքերից՝ հիմնուելով ՄԱԿ-ի Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնուենցիայի վրայ:

5.17 Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եւ դատապարտումը մեծ աւանդ է ներդնում նոր ցեղասպանութիւնների կանխարգելման գործում:

5.18 Թուրքիայի կողմից Հայաստանի եւ հայ ժողովրդի համապարփակ անվտանգութիւնը յարգելը Հայոց ցեղասպանութեան զոհերի եւ նրանց ժառանգների իրաւունքների պաշտպանութեան մասն է կազմում:

5.19 Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան, դրա զոհերի եւ նրանց ժառանգների իրաւունքների ճանաչումը կձեւաւորի նպաստաւոր պայմաններ Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթայարման համար»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ (2021-2026 ԹԹ.) Ծ Ր Ա Գ Ի Ր (մէջբերում ԳՈՐԾՈՂ փաստաթղթից).

«Արտաքին քաղաքականութիւն

Հայաստանը շարունակելու է ակտիւօրէն նպաստել ցեղասպանութիւնների, մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելմանն ուղղուած միջազգային հանրութեան ջանքերին, էթնիկ, կրօնական եւ ռասայական հողի վրայ խտրականութեան եւ անհանդուրժողականութեան դրսեւորումների դէմ պայքարին։ Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ԱՄՆ-ի կողմից էականօրէն փոխել է ցեղասպանութեան միջազգային ճանաչման իրադրութիւնը: Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգութեան երաշխիքների համակարգի ամրապնդմանը, եւ սա լինելու է Կառաւարութեան առաջնահերթութիւնների շարքում: Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը Կառավարութիւնը ծառայեցնելու է ոչ թէ տարածաշրջանային լարուածութեան աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ Ծ Ր Ա Գ Ի Ր

(մէջբերում ԳՈՐԾՈՂ փաստաթղթից).

«Արտաքին գործերի նախարարութիւն

3.2 Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման օրակարգի առաջմղում՝ ուղղուած Հայաստանի անվտանգութեան երաշխիքների համակարգի ամրապնդմանը:

Ակնկալուող արդիւնք

Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի եւ տարածաշրջանային անվտանգութեան առաջմղում»:

Share