Մայիսի 26-ի հանրահաւաքին ընդառաջ վարչակարգը ողջ լծակներով աշխատում է արցախցիների վրայ

Մայիսի 26-ի հանրահաւաքին ընդառաջ վարչակարգը ողջ լծակներով աշխատում է արցախցիների վրայ

«Մայիսի 26-ի հանրահաւաքին ընդառաջ վարչակարգը ողջ լծակներով աշխատում է արցախցիների վրայ, որ հանրահաւաքի չգնան: Ոմանց դրամական խոստումներ են տուել, միւսների վրայ իրաւապահներն են աշխատում։ Նախօրէի ուշ երեկոյեան անհեթեթ վարոյթ յարուցեցին, խուզարկեցին, ապա տնային կալանք սահմանեցին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրեանի նկատմամբ:

Մեր աղբիւրների հաւաստմամբ՝ Շամիրեանը սրբազան պայքարի ակտիւ մասնակիցներից է, նա բոլորին կոչ է անում մասնակցել եւ ազատուել իշխանութիւններից:

Իշխանութիւնը մօտ չորս տասնեակ այդպիսի «ակտիւիստի» ցուցակ ունի, որոնց ուղղութեամբ ակտիւ աշխատում են․ ոմանց հետ իրաւապահները զրոյցներ` «բացատրական» աշխատանքներ են տանում, միւսների նկատմամբ շինծու քրէական վարոյթներ են յարուցում։  Սակայն արցախցիները չէն պատրաստւում նահանջել, մէզ ասացին, որ արցախեան պաշտօնատար շրջանակներն այս անգամ աւելի համակարգուած են աշխատում, հանրահաւաքին մասնակցելու կազմակերպչական հարցերն էլ են լուծում` մարզերից Երեւան հասնելու»:

Share