COP29-ին ընդառաջ Հայաստանի ու Արցախի նախկին ՄԻՊ-երը նախաձեռնում են ակցիաներ

COP29-ին ընդառաջ Հայաստանի ու Արցախի նախկին ՄԻՊ-երը նախաձեռնում են ակցիաներ

Ադրբեջանում կայանալիք COP29-ին ընդառաջ Հայաստանի ու Արցախի նախկին ՄԻՊ-երը նախաձեռնում են ակցիաներ դեսպանատների դիմաց

2024 թուականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիների եւ պատանդների անյապաղ ազատ արձակման պահանջով։

Արձագանքելով այդ ակցիաներին` սոյն թուականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսում ենք ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնութեան, Ֆրանսիական Հանրապետութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նոյն պահանջով նամակներ են փոխանցուելու հասցէատէրերին։

Նախաձեռնութեանը միացել են ԱՀ մարդու իրաւունքների պաշտօնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետեանը, Ռուբէն Մելիքեանը, Արտակ Բեգլարեանը, ինչպէս նաեւ ՀՀ մարդու իրաւունքների պաշտօնաթող պաշտպաններ Արման Թաթոյեանը եւ Լարիսա Ալաւերդեանը։

Մեկնարկը՝ ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակից:

Share