Ալիեւի վերընտրուելուց յետոյ Ադրբեջանը լիարժէք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դէմ ագրեսիան. Գեղամեան

Ալիեւի վերընտրուելուց յետոյ Ադրբեջանը լիարժէք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դէմ ագրեսիան. Գեղամեան

Պատմական գիտութիւնների թեկնածու, թիւրքագէտ Վարուժան Գեղամեանը նշում է, որ Ադրբեջանում նախօրեին կայացած արտահերթ նախագահակն ընտրութիւնները տարբերւում էին նախորդներից։

«Ալիեւը վերընտրուեց։ Լաւ, բա յետոյ՞

Երեկ կայացած ընտրութիւններում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը «Յաղթանակած ազգին յաղթանակած առաջնորդ» կարգախօսով վերընտրուեց՝ առանց որեւէ արտառոց ջանքերի ստանալով ձայների շուրջ 92 %-ը։ Առաջին հայեացքից ոչ մի իւրայատուկ բան։ Սակայն այս ընտրութիւնները տարբերւում էին նախորդներից։

Հաշուի առնելով այն հանգամանքը, որ Ալիեւի արտաքին ու ներքին քաղաքականութեան հիմնական նպատակ է յայտարարուած Հայաստանի ու հայութեան դէմ շարունակական պայքարը եւ Թուրքիայի (Թիւրքական աշխարհի) հետ միաւորումը, ապա նրա վերընտրութիւնը ներքին լեգիտիմութիւն է հաղորդում ադրբեջանական այս քաղաքականութեանը։

Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Ադրբեջանը լիարժէք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դէմ ագրեսիան՝ նպատակ ունենալով առաջին հերթին չէզոքացնել Հայաստանի դիմադրողականութեան հնարաւորութիւնները, ինչը թոյլ կը տայ հեշտացնել տարածքային նոր նուաճումները (առաջին հերթին Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սիւնիքի ուղղութիւններով)։

Հայաստանի հետ խաղաղութեան կամ բարդիդրացիական յարաբերութիւնների մասին նոյնիսկ խօսք չկայ»։

Share