Այն բանից յետոյ, երբ ՀՀ իշխանութիւնները Ղարաբաղն ադրբեջանական են ճանաչել, ՌԴ-ին ուղղուած պահանջները տեղին չէն. Զախարովա

Այն բանից յետոյ, երբ ՀՀ իշխանութիւնները Ղարաբաղն ադրբեջանական են ճանաչել, ՌԴ-ին ուղղուած պահանջները տեղին չէն. Զախարովա

Այն բանից յետոյ, երբ Հայաստանի ղեկավարութիւնը Ղարաբաղն ադրբեջանական է ճանաչել, ինչպէս նրանք այդ մասին ասել են, որեւէ պահանջ ՌԴ հասցէին ջանքերի անբաւարարութեան հետ կապուած, կրկնակի անտեղի են թւում։ Այս մասին ամենշաբաթեայ ճեպազրոյցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիայ Զախարովան։

Նրա խօսքով՝ բարձրագոյն մակարդակով քանիցս նշուել է ռուս խաղաղապահ զօրակազմի աւանդը անվտանգութեան ապահովման գործում՝ նրա տեղակայման գոտում, շեշտադրուել է նրա գործունէութեան անհրաժեշտութիւնը իրադրութեան կարգաւորման համար։

«Ուստի, ամէն բան կասկածի տակ դնելու նման ինչ-որ փորձերը մեծ հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ է արւում դա։ Դէ, ընդհանուր առմամբ, այն բանից յետոյ, երբ Հայաստանի ղեկավարութիւնը ճանաչել է Ղարաբաղն ադրբեջանական, ինչպէս նրանք այդ մասին ասել են, որեւէ պահանջ ՌԴ հասցէին ջանքերի անբաւարարութեան առիթով կրկնակի անտեղի է թւում»,- ասել է Զախարովան։

news.am

Share