Ադրբեջանում Կարմիր խաչի փակուելուց յետոյ հայ պատանդների կեանքին վտանգ է սպառնալու. Սիրանուշ Սահակեան

Ադրբեջանում Կարմիր խաչի փակուելուց յետոյ հայ պատանդների կեանքին վտանգ է սպառնալու. Սիրանուշ Սահակեան



Բաքւում Կարմիր խաչի գրասենեակի փակում նախ թիրախաւորում է հէնց Բաքւում ապօրինաբար պահուող հայերին: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանը:

«Թեեւ Կարմիր խաչը մարդասիրական մանդատ է իրականացնում նաեւ ներպետական օրէնսդրութեան շրջանակներում ձերբակալուածների, կալանաւորուածների առնչութեամբ, սակայն դրանք առաւելապէս բացառութիւն են եւ հիմնական գործունէութիւնը ուղղուած է կոնֆլիկտում ներգրաւուած պետութիւնների քաղաքացիներին իրական աջակցութիւն տրամադրելուն: Այս թիրախաւորուած մօտեցման շրջանակում Ադրբեջանը առաւել ցաւ ու տառապանք է փորձում պատճառել թէ այնտեղ գտնուող հայ պատանդներին, եւ թէ նրանց ընտանիքի անդամներին: Մենք նշել ենք, որ խոշտանգումների կանխարգելման մեխանիզները հնարաւորութիւն չունեն այցելել պատանդներին, միակ հնարաւորութիւնը Կարմիր խաչի աշխատակիցներն էին իրենց սահմանափակ մանդատով: Ադրբեջանը ցանկանում է ամբողջական մեկուսացման ենթարկել հայ պատանդներին, այդ պայմաններում մեծանում են կամայականութիւնների ռիսկերը»,-ասաց նա:

Իրաւապաշտպանը շեշտում է,որ եթէ այս պահին կայ բռնութիւններ, հոգեբանական տառապանքի դրսեւորումներ, սակայն կեանքի պաշտպանութիւնը ապահւուած է, ապագայում Ադրբեջանում պահուող հայերի կեանքը յայտնուելու է անմիջական եւ իրական սպառնալիքների ներքոյ:

«Այս մեկուսացուածութեան շղթան ճեղքելու նպատակով պէտք է այլընտրանքային քայլեր ձեռնարկել, մասնաւորապէս ակտիւացնել աշխատանքը խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների հետ: 2025 թուականին նախատեսուած է պարբերական այցելութիւն Ադրբեջան, կարծում եմ՝ պէտք է հասնել նրան, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտէն այցելի հայ պատանդներին: Նաեւ  փոխարինող միջոց կարող է դառնալ հիւպատոսական այցելութիւնների իրաւունքի իրացումը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանիւթում:

Share