Փաշինեանի ելոյթից յետոյ քաղաքացիները հաւաքուել են Ազգային Ժողովի դիմաց

Փաշինեանի ելոյթից յետոյ քաղաքացիները հաւաքուել են Ազգային Ժողովի դիմաց

Փաշինեանի ելոյթից յետոյ քաղաքացիները հաւաքւում են Ազգայի Ժողովի դիմաց։

Յիշեցնենք, որ այսօր Ազգային ժողւում Փաշինեանը յայտարարեց, որ պատրաստ է նոր փաստաթուղթ ստորագրել․

«Ես իմ վրայ վերցրել եմ պատասխանատուութիւն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղութեան։ Բայց «ծանր որոշումներ» չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք երաշխաւորելու համար ՀՀ անվտանգութիւնը, տեւական կայունութիւնը, խաղաղութիւնը։

Մենք չենք կարող էսօր վերնագրերի ներքոյ գրել
«խաղաղութեան պայմանագիր», տակը ստորագրենք, որից 6 ամիս յետոյ պատերազմ սկսուի։

Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդիւնքում մէզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կը հայհոյի, լիքը մարդ դաւաճան կասի, նոյնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մէզ իշխանութիւնից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կը լինենք, որ դրա արդիւնքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանայ տեւական խաղաղութիւն եւ անվտանգութիւն։

Ես շատ յստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ յստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կը լինի յետոյ ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կը լինի յետոյ ՀՀ-ի հետ»,-ասել է նա։

Բողոքի ակցիան կարող եք հետեւել ուղիղ հեռարձակմամբ։

Share