ԱՄՆ կոնգրէսական Ադամ Շիֆը ներկայացրել է լրացում 2023 թուականի բիւջետային տարում Ազգային անվտանգութեան յատկացումների ակտին, որով Ադրբեջանին կոչ է արւում անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայ դատի ԱՄՆ յանձնախմբից:
698-րդ լրացմանն իրենց աջակցութիւնն են յայտնել մէկ տասնեակ կոնգրէսականներ:
Հայ դատի ԱՄՆ յանձնախմբից յայտնել են, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում՝ յաջորդ շաբաթուայ ընթացքում Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային յանձնաժողւում քննարկման ժամանակ աւելացնելու 698-րդ լրացման աջակիցների թիւը:
Յանձնաժողւում Ազգային անվտանգութեան յատկացումների ակտի լրացումներն ընդունելու պարագայում դրանք քուէարկութեան կդրուեն արդէն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: