20 նոյեմբերի, 2022
Հայ Մշակութային Հիմնարկութեան (ՀՄՀ) տնօրէնների խորհրդի տարեկան ժողովը սկսեց Նոյեմբերի 20ին 211 West Chestnut Street, Glendale CA հասցէում գտնուող Գլենդելի Երիտասարդական Կենտրոնում: Ցաւօք, բազմաթիւ վկայագրուած պատգամաւորներին արգիլուեց մասնակցել ժողովին, ոմանց անվտանգութեան զինուած աշխատակիցները ուղեկցել են տարածքից դուրս:
Այնուամենայնիւ, հանդիպումը շարունակուել եւ աւարտուել է Բըրբենքի Երիտասարդական Կենտրոնում, որը գտնւում է 75 E. Santa Anita, Burbank, CA հասցէում: Վկայագրուած պատգամաւորների մեծամասնութեան ներկայութեամբ տարեկան ժողովը քննարկել է հիմնարկութեան առաքելութիւնը, համայնքային գործունէութիւնը, ապագայ ծրագրերը եւ ամենակարեւորը նրա գործունէութեան թափանցիկութիւնը:
Վերջում ընտրուել է տնօրէնների նոր խորհուրդ, կազմուած հետևեալներից՝
Հովիկ Տիմէճեան
Րաֆֆի Կիւրիւնեան
Րաֆֆի Գույումճեան
Դոկտ. Միրէյ Համբարեան
Իրւբն. Նազելի Խոդաբախշ
Իրւբն. Դրօ Գրիգորեան,
Սի.Փի.Էյ. Թամար Սատորեան