Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Երէկ (օգոստոսի 14-ին, Խմբ.) «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգութիւնից յետոյ, տարբեր երկրների ղեկավարներ ցաւակցութիւններ յայտնեցին, բացի… բացի Հայաստանի իշխանութիւն կոչւածներից։ Հակառակը, նրանք՝ վարչապետ կոչեցեալ, թէ պսեւդոնախագահ, շնորհաւորհանքներ են յղում այլ երկրների ղեկավարներին, նրանց տօների կապակցութեամբ։
Սրանք վաղուց են ապացուցել, որ մահերը, այդ թւում հայրենակիցների, իրենց համար ոչինչ են, նրանք զոհւած լինեն հայրենիքի համար, թէ իրենց ապիկար կառավարման հետեւանքով։
Նաեւ պատկերացնում եմ, որ որեւէ մէկը համարձակութիւն չի ունեցել յուշել վարչապետ կոչեցեալին ցաւակցություն յայտնել, բա որ կատաղի…»։