Աշխարհի կաբինետներից մէզ ասուողի մասին

Աշխարհի կաբինետներից մէզ ասուողի մասին

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Թրամփ-Զելենսկի յայտնի երկխօսութիւնը՝ «ով տակ մնաց, ով՝ վրայ» այլ դիտանկիւնից նայելիս, շատ աւելի կարեւոր պատկեր է բացւում մէզ համար։

1. Զելենսկին ուզում է այն, ինչը հնարաւոր չէ տալ։ Ամերիկայ-ուկրաինական չհասկացուածութեան անկիւնաքարը, թերեւս միակ հարցը, Ուկրաինայի յետագայ անվտանգութեան երաշխիքներն են։ Ուրիշ տարաձայնութիւն մեծ հաշուով չկայ։ Բայց Զելենսկին ուզում է մի բան, որը բնութեան մէջ գոյութիւն չունի։ Ուկրաինայի անվտանգութեան երաշխիքը բազմաշերտ պրոցես է, որը ճիշտ կառավարելու դէպքում միայն օբյեկտիւօրէն հնարաւոր կը լինի ունենալ անվտանգութիւն։ Բայց այն երբեք չի կարող տրուել որեւէ խոստումով, որեւէ թղթով։

2. Հայկական հանրային տիրոյթում արձագանքն այս ամէնին պարզունակ-էմոցիոնալ է, թէ՝ առաջիկայում մի օր էլ Նիկոլին կգցէն նոյն օրը։ Իրականում մէզ համար Թրամփ-Զելենսկի երկխօսութիւնն ունի շատ աւելի խորքային ու ցաւոտ շերտեր.

ա) Նիկոլը հակառուսականութեան պոզայի վրայ եւ Արցախի կարգավիճակը իջեցնելու պայմանով՝ անվտանգութեան երաշխիքներ էր ուզում արեւմուտքից։ Զելենսկու պէս՝ ուզում էր մի բան, որը բնութեան մէջ գոյութիւն չուներ (նման հարցադրման, նման «ռասկլադի» պայմաններում)։ Հետեւանքը տեսանք։ Յաջորդ փուլում, նոյն յամառ սխեմայով, նա Հայաստանի համար է անվտանգութիւն խնդրում մի տեղից, որը երբեք որեւէ մէկին դա չի տուել՝ այն պարզ պատճառով, որ չի կարող տալ։

բ) Աշխարհի կարեւոր սենեակներում տարբեր տօնայնութեամբ շատ կարեւոր բաներ են ասւում։ Խնդիրը դա հասկանալն է։ Բիզնեսից եկած Թրամփը դա անում է գոռալով, սաստելով, խաղարկային տարրերով, «գործարք» բառը շեշտելով, տեսախցիկների առաջ, ասում է՝ «երկիրդ կորցնելու ես, համաձայնիր՝ պատերազմը դադարեցնենք։ Էս պահին սա կարող ենք անել։ Չհամաձայնես՝ շատ աւելի վատ է լինելու»։ Սուէտական դպրոց աւարտած եւ յատուկ ծառայութիւններից եկած Պուտինը, Լաւրովը եւ ռուսական վերնախաւի միւս կարեւոր դէմքերը չէն գոռում, խօսում են «Դուք»-ով, ձայն չէն բարձրացնում։ Այդպէս են նրանք սովորել-մեծացել, բայց ասում են նոյն բանը։ Եւ Նիկոլին «Դուք»-ով, անուն-հայրանունով, յարգալից ասել են 2020-ի հոկտեմբերի սկզբներին՝ համաձայնի´ր դադարեցնել պատերազմը, յետոյ ասել են հոկտեմբերի 19-ին, բայց Հայաստանը ներկայացնողը դա չի լսել, կամ չի հասկացել, ու եղել է ողբերգութիւն։ Հետոյ նոյն յարգալից տօնով ասել են՝ մի´ սրիր մէզ հետ յարաբերութիւնները, մենք գիտենք՝ դա որտեղից է գալիս, նրանք քեզ ոչ մի երաշխիք չէն կարող տալ, դու վտանգում ես քո երկիրը։ Մենք էլի´ չենք լսել, որովհետեւ իշխանութիւնը բաղկացած է մէկ հոգուց, իսկ հակաիշխանական ճամբարի 90 տոկոսի համար աւելի կարեւոր է Նիկոլի քաշը, հագուկապը, չալաղաջ կծելու սովորութիւնը։

գ) Անձնական վերաբերմունք. Թրամփին հունից հանեց նաեւ այն փաստը, որ իր հետ ամերիկեան սակրալ միջավայրում, Օվալաձեւ կաբինետում, խօսում են այդպէս։ Թրամփը տեսաւ անյարգալից վերաբերմունք։ Դէ հիմա յիշեք, թէ ՔՊ-ական պատահականութիւնները եւ հասարակութեան մի զգալի մասը ինչպէս էր հրճւում, երբ Երեւանում Պուտինին չդիմաւորեցին՝ ի՜նչ հրճուանք էր, թէ «հալայ´լ է մեր Նիկոլին», յիշեք, երբ Նիկոլը Լաւրովին խորհուրդ էր տալիս սառը ջուր խմել եւ ընդունել հայկական յեղափոխութեան նոր իրողութիւնները։ Ռուսաստանը «խորհուրդը» լսեց, բայց ողբերգութիւնը ստացաւ հայ ժողովուրդը։

Ո՞րն է հետեւութիւնը

Գործարքների պատմական այս փուլում, մեր անունից հանդէս է գալիս պատմական ամենավատ թեկնածուն։ Այս պարզ միտքը մեծ դժուարութեամբ, մեծ կորուստների գնով, հիմա նոր միայն սկսում է հասնել մեր հասարակութեանը։ Հիմա հակաիշխանական դաշտից պահանջւում է ձեւաւորել հասարակական զանգուածային պահանջ՝ ունենալ նոր սօլիդ իշխանութիւն։ Սրա համար նախ հէնց հակաիշխանական դաշտից պէտք է ակնկալել սօլիդ պահուածք։

Share