Թուրքիայում մի կնոջ ձերբակալել են Instagram-ը փակելու համար Էրդողանին քննադատելու պատճառով

Թուրքիայում մի կնոջ ձերբակալել են Instagram-ը փակելու համար Էրդողանին քննադատելու պատճառով

Թուրքական դատարանը երկուշաբթի որոշում է կայացրել «ատելութեան հրահրման եւ նախագահին վիրաւորելու» մեղադրանքով մի կնոջ ձերբակալելու մասին այն բանից յետոյ, երբ կինը քննադատել էր Instagram սոցիալական ցանցի փակումը։

Թուրքիան Instagram-ի հասանելիութիւնը փակել է օգոստոսի 2-ին իր «օրէնքները եւ կանոնները» չպահելու եւ այն պատճառով, որ դրանք վերաբերում են հանրութեան շահերին։

Շաբաթ օրը իշխանութիւնները հանել են արգելքը, քանի որ Meta-ի սեփականատէրը համաձայնել էր համագործակցել իշխանութիւնների հետ կառավարութեանն անհանգստացնող հարցերում։

YouTube ալիքում հրապարակուած հարցազրոյցում կինը խօսել է սոցցանցի արգելքի մասին։ «Դա ճիշտ չէ։ Նախագահը չի կարող արգելել Instagram-ը ըստ իր հայեցողութեան»,- ասել էր կինը։

Նա նաեւ քննադատել էր նախագահ Էրդողանին եւ նրանց, ովքեր աջակցել էին արգելքին։

Ձերբակալութիւնը, որն ի կատար է ածուել երկուշաբթի Իզմիր քաղաքի դատարանի որոշմամբ, տեղի էր ունեցել այն բանից յետոյ, երբ թուրքական RTUK հեռուստառադիօընկերութեան ղեկավարը քննադատել էր փողոցային հարցազրոյցները, որոնք հեռարձակում են սոցցանցերը՝ յայտնելով, որ դրանք «մանիպուլացնում են հանրային կարծիքը»։

Instagram-ի հասանելիութեան արգելքը մտցուել էր այն բանից յետոյ, երբ թուրք բարձրաստիճան պաշտօնեան մեղադրել էր սոցցանցին ՀԱՄԱՍ-ի քաղբիւրոյի առաջնոդ Իսմայիլ Հանիէի սպանութեան հետ կապուած ցաւակցութիւնների արգելման պատճառով։

Share