Բաքւում պահուող Արցախի ղեկավարութեան գործով կստեղծուի յատուկ քննչական խումբ. Ադրբեջանի գլխաւոր դատախազ

Բաքւում պահուող Արցախի ղեկավարութեան գործով կստեղծուի յատուկ քննչական խումբ:

Ինչպէս հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի գլխաւոր դատախազ Քեամրան Ալիեւը։

«Բոլոր քննչական գործողութիւններն իրականացւում են Ադրբեջանի օրէնսդրութեանը եւ միջազգային կոնուենցիաներին համապատասխան: Ադրբեջանի ժողովուրդն ամբողջութեամբ կտեղեկացուի այս հետաքննութեան ընթացքի եւ դրա արդիւնքների մասին։ Մենք դա կապահովենք։ Նախաքննութիւնն աւարտելուց յետոյ գործը կ’ուղարկուի դատարան»,- ասել է նա։

Յիշեցնենք, որ Արցախի բռնի տեղահանութիւնից յետոյ, Ադրբեջանը ապօրինի Բաքւում է պահում Արցախի նախկին ղեկավարութեանը

Share