ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն օգօստոսի 14-ին ժամը 19։50-ի սահմաններում հրաձգային զէնքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատուածում տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում են ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնից, նշելով, որ դրա հետեւանքով վիրաւորուել է զինծառայող Ս. Դ.-ն։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատւում է ծանր։