Արցախցիների զգալի մասը կը յայտնուի սոցիալապէս առաւել ծանր վիճակում

Արցախցիների զգալի մասը կը յայտնուի սոցիալապէս առաւել ծանր վիճակում

Արցախցիների զգալի մասը կը յայտնուի սոցիալապէս առաւել ծանր վիճակում՝ հաշուի առնելով, որ ապրիլից կզրկուի պետութեան կողմից տրուող միակ ֆինանսական աջակցութիւնից

Կարինէ Բախշեան

Արցախահայութեան շրջանում շարունակւում են մտավախութիւններն առաջիկայում սպասուող դժուարութիւնների վերաբերեալ։ Սոցիալական հարթակներում մարդիկ չէն դադարում իրենց դժգոհութիւնները յայտնել, քանի որ ապրիլից արցախահայութեան զգալի մասը կը յայտնուի սոցիալապէս առաւել ծանր վիճակում՝ հաշուի առնելով, որ կզրկուի պետութեան կողմից տրուող միակ ֆինանսական աջակցութիւնից։ 

Զրուցակիցսչցանկանալով բացայայտել իր ինքնութիւնըխօսում է այն մարդկանց անունիցովքեր շուտով կը յայտնուէն անելանելի դրութեան մէջ։ Տեղահանուած կինն Արցախում պետական աշխատող էր։ 2023-ի բռնատեղահանումից յետոյ հաստատուել է ՀՀ Կոտայքի մարզում։

Ապրում է միայնակ եւ մի կերպ հոգում իր կարիքները։

-Նախ ուզում եմ անդրադառնալ ՀՀ կառավարութեան բնակապահովման ծրագրին։ Ինչպէս հասկանալ այն մարդկանց մտածելակերպը, ովքեր նման որոշում են կայացրել։ Մեկ հոգանոց իմ ընտանիքն ինչպէս կարող է տուն ձեռք բերել։ Ես եւ իմ նմանները երբեք չէն կարողանայ օգտուել այդ ծրագրից, որովհետեւ այն անիրական է ու ծաղր՝ արցախահայութեան հանդէպ։ Տրամադրուող գումարով, եթէ անգամ մէկ հոգու համար նախատեսուի 4 մլն դրամ, միեւնոյն է՝ անհնարին է տուն գնել։ Նոյնը կարող եմ ասել 1-3 հոգանոց ընտանիքների մասին, որոնք բաւականին քանակ են կազմում տեղահանուած արցախցիների թւում։

Իսկ այն, որ արցախցիների մի մեծ խմբի համար շուտով 50 հազար դրամ աջակցութեան ծրագիրը կաւարտուի, ինքնին մտավախութիւն է առաջացնում իւրաքանչիւրիս մօտ։ Շատէրս կը կանգնենք փաստի առաջ ու կը յայտնուենք փողոցում։

Տեղահանութիւնից յետոյ աշխատանքի համար դիմել եմ տարբեր տեղէր։ Դիմել եմ 10-ից աւելի հիմնարկ-ձեռնարկութիւնների։ Ոչ մի տեղից դրական պատասխան չեմ ստացել։ Մեծ մասը պատասխանում են, որ տարիքային սահմանափակումներ են։ Այսինքն, եթէ 45-ից բարձր ես, ուրեմն չես կարող աշխատանք ակնկալել ոչ մի տեղից։ Պետական հիմնարկներում աշխատանքի անցնելու առաջին պահանջը ՀՀ քաղաքացիութիւնն է, որը ես չեմ ցանկանում ընդունել, քանի որ ինձ Հայաստանի քաղաքացի եմ համարում։ Գոյութիւնս պահելու համար ստիպուած օրավարձով աշխատանք եմ գտել։ Պետութեան կողմից մէկ շնչին տրուող 50 հազար դրամ աջակցութիւնը շատ չնչին թեթեւացնում է իմ հոգսերը։ Եթէ այն կտրուի, ես կը յայտնուեմ փողոցում։ Հաստատ չեմ կարողանայ իմ այսօրուայ եկամուտով տան վարձ տալ ու գոյատեւել,- ասում է զրուցակիցս եւ շարունակում խօսքը,- ինձ համար անհասկանալի են արցախցիների հանդէպ նման մօտեցումները։ Ո՞վ պիտի հոգայ մեր հոգսերը, ո՞վ պիտի տիրութիւն անի մէզ եւ ի՞նչ է սպասւում արցախահայութեանը։ Արցախցիների խնդիրները անյատական չէն, մօտեցումը պէտք է համակցուած լինի։

Միայն կենցաղային հարցերը չէ, որ այսօր մտահոգում են արցախցիներիս։ Մեր ամենակարեւոր հարցն Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձն է եւ պատմական հայրենիքում ինքնորոշուած, անվտանգ ու արժանապատիւ ապրելը։ Արցախցիների զգալի մասը երազում է վերադառնալ տուն, սակայն գիտակցում է, որ դեռեւս դա հնարաւոր չէ։ Եւ այս պահին տեղահանուած արցախահայութեան իրաւունքների պաշտպանութիւնը եւ սոցիալական խնդիրների կարգաւորումը պէտք է լինի ՀՀ կառավարութեան առաջնահերթ խնդիրը։ Այլապէս՝ տեղի կ’ունենայ վատթարագոյնը․․․

Ապառաժ

Share