Հայաստանում 97.5%ը դէմ է, որ Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրութիւնում փոփոխութիւններ կատարուէն

Հայաստանում 97.5%ը դէմ է, որ Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրութիւնում փոփոխութիւններ կատարուէն

«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազօտութիւնների հիմնադրամը հանրային հիմնախնդիրների վերաբերեալ սոցիոլոգիական հետազօտութիւն է իրականացրել, որի արդիւնքներով՝ Հայաստանում 97.5%-ը դէմ է, որ Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրութիւնում փոփոխութիւններ կատարուէն, իսկ 2.1%-ի համար դա ընդունելի է:

Ըստ հարցման արդիւնքների՝ 96.8%-ի համար անընդունելի է, որ Հայաստանը ֆինանսական փոխհատուցում վճարի Ադրբեջանին, իսկ 2.6%-ի համար՝ ընդունելի:

Հարցուածների 89.0%-ն անընդունելի է համարում հայկական բանակի թուի եւ զէնքի սահմանափակումը, 9.9%-ը՝ ընդունելի:

Հարցուածները նաեւ պատասխանել են՝ ընդունելի՞ են, թե՞ ոչ Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու դիմաց Հայաստանի կողմից հետեւեալ զիջումները.

Հարցման արդիւնքներով մասնակիցների 81.2%-ի համար անընդունելի է անկլաւների փոխանակումն Ադրբեջանի հետ (Տաւուշի անկլաւները եւ Տիգրանաշէնը յանձնել Ադրբեջանին, փոխարէնը ստանալ Արծուաշէնը), 14.1%-ի համար այս տարբերակն ընդունելի է, իսկ 4.7%-ը դժուարացել է պատասխանել:

Հարցուածների 96.2%-ն անընդունելի համարում Սիւնիքով անցնող միջանցքի զիջումը (Հայաստանի կողմից չուերահսկուող տարածք), 3.6%-ի համար ընդունելի է:

Ըստ հարցման արդիւնքների՝ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցմանը դէմ է 96.1%, 3.8%-ի համար դա ընդունելի տարբերակ է:

Ըստ հարցման արդիւնքների՝ Հայաստանում վերջին տարիներին (սահմանների) անվտանգութիւնը վատթարացել է. 2024 թուականի հոկտեմբերին այդպիսի կարծիք է յայտնել հարցուածների 53.4%-ը, 45.5%-ը չի համարել, որ անվտանգութիւնը ՀՀ սահմանին վատթարացել է, իսկ 1.2%-ը դժուարացել է պատասխանել: 2025 թուականի փետրուարին նոյն հարցի վերաբերեալ դրական է պատասխանել հարցուածների 59.6%-ը, 38.7%-ի կարծիքով սահմանին անվտանգ է, դժուարացել է պատասխանել 1.6%-ը:

Հարցմանը մասնակցած 65.1%-ը 2024 թուականի փետրուարին համարել է, որ առաջիկայ 6 ամսում հնարաւոր է պատերազմ սկսի, 26.0%-ը հաւանական չի համարել, իսկ 8.8%-ը դժուարացել է պատասխանել: Նոյն հարցի վերաբերեալ 2025-ի փետրուարին դրական է պատասխանել 42.0%-ը, բացասական՝ 54.1%, դժուարացել է պատասխանել 4.0%-ը:

Ըստ հետազօտութեան արդիւնքների՝ 2024-ի փետրուարին հարցուածների 21.1%-ը համարել է, որ Հայաստանը հիմա պատրաստ է նոր պատերազմի, 63.5%-ի կարծիքով՝ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի, 15.5%-ը դժուարացել է պատասխանել: Մեկ տարի անց՝ 2025-ի փետրուարին Հայաստանը պատրա՞ստ է նոր պատերազմի հարցին դրական է պատասխանել հարցուածների 20.8%-ը, բացասական՝ 75.0%-ը, դժուարացել է պատասխանել՝ 4.3%-ը:

Մոտ ապագայում նոր պատերազմի դէպքում հայաստանցիների մեծ մասը ինչպէս՞ կը վարուի հարցին հարցուածների 21.9%-ը պատասխանել է՝ «ընտանիքներին կուերցնի եւ կգնայ ապահով երկիր», 9.8%-ը պատասխանել է, որ «ընտանիքներին կտեղափոխի ապահով երկիր, իսկ տղամարդիկ կը մնան կպայքարէն», 60.1%-ը «ընտանիքներով կը մնա Հայաստանում եւ կպայքարի հանուն հայրենիքի», իսկ 4.3% եւ 4.1% դժուարացել է պատասխանել կամ այլ պատասխան է տուել:

Աղբիւր՝ Մէդիամաքս

Share