Հայաստանում, օգոստոսի 23-ի դրութեամբ, հաստատուել է Արեւմտեան Նեղոսի տենդով վարակման 75 դէպք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում են Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Արեւմտեան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են: Մարդը վարակւում է մոծակի խայթոցից: Վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցւում:
Արեւմտեան Նեղոսի տենդից Հայաստանում այս պահի դրութեամբ արձանագրուել է մահուան մէկ դէպք: 1938 թուականին ծնուած տղամարդն ունեցել է ուղեկցող մի շարք հիւանդութիւններ: