ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի 58րդ Շրջանային Ժողովի բացում

ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի 58րդ Շրջանային Ժողովի բացում

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի 58րդ Շրջանային Ժողովի բացումը տեղի ունեցաւ Յունիս 28ի երեկոյեան ժամը 8ին Մոնթէ Բէլլոյի Հայ Կենտրոնում:

Ժողովի բացման ներկայ էին Արևմտեան Ամերիկայի բոլոր շրջանների պատուիրակութիւնները, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչներ և ներկայացուցիչներ ԱՄՆ Արևելեան և Քանադայի շրջաններից:

Շրջանային ժողովը հիմնականում զբաղուելու է Արևմտեան շրջանի յաջորդ երկու տարիների ռազմավարական հարցերի քննարկմամբ և որոշումներ է կայացնելու շրջանի ազգային, քաղաքական և հասարակական տարբեր բնագաւառների կապակցութեամբ: Շրջանային ժողովը նաև ընտրելու է Արևմտեան Ամերիկայի նոր կենտրոնական կոմիտէի կազմը:

Share