ՀՅԴ Արամ Մանուկեան երիտասարդական կենտրոնի մօտից 5 երիտասարդ է բերման ենթարկուել

ՀՅԴ Արամ Մանուկեան երիտասարդական կենտրոնի մօտից 5 երիտասարդ է բերման ենթարկուել

Ոստիկանութիւնը երեկուանից դուրս է եկել իր գործառոյթների շրջանակներից՝ կատարելով ապօրինի հրահանգներ․ Իշխան Սաղաթելեան

Այսօր՝ ապրիլի 26-ին Կոմիտաս Գիւլբենկեան խաչմերուկում ՀՅԴ Երիտասարդական միութեան անդամները խաղաղ ակցիայ են իրականացրել, որից յետոյ մի խումբ ոստիկաններ շրջափակել են Արամ Մանուկեան շէնքը․ այս մասին տեղեկացրել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը:

«Լուրեր տարածուեցին, որ ցանկանում են ներխուժել շէնք ակցայի մասնակիցներին բերման ենթարկելու համար: Հիմա կենտրոն են գալիս ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ, այստեղ են գտնւում երիտասարդներ, ովքեր երեւանի տարբեր փողոցներում իրականացնում են խաղաղ իրազեկման ակցիաներ, դա Սահմանադրութեամբ ՀՀ իւրաքանչիւր քաղաքացու իրաւունքն է»,-ասել է նա:

Ոստիկանութիւնը սպասում էր դատարանի որոշմանը, որպէսզի խուզարկի Դաշնակցութեան երիտասարդական կենտրոնը։

Ըստ՝ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանի, այս իշխանութիւնը ցանկացած բողոքի, ցանկացած գործողութիւն, քաղաքացիական կեցուածքից վատանում է եւ բնականաբան է այս վիճակն է լինելու։ Նրանք հասկանում են, որ հայ ժողովուրդը արթնացել է, արդիւնք էլ սա է, պէտք է ակնկալենք, որ հայ ժողովուրդը ոտքի կը կանգնի եւ կքշի այս ազգադաւ իշխանութիւններին։

Արեւմտահաեօց ուսումնասիրութեան կենտրոնի նախագահ Հայկազուն Ալվրցեանն էլ նկարագրեց այն պահը, թէ ինչպէս են ոստիկանները երիտասարդներին բերման ենթարկել ու տարել․

«Մի հատ նողկալի, գարշելի դէմքով մի փոխգնդապետ ասում էր, որ տղաներին լցնեն մեքենան ու տանեն: Բոլորին, շէնքի հերթապահին էլ հետը լցրին, ասում եմ՝ հոյ թուրքեր չէն էստեղ եկել, կարո՞ղ է թուրքական ջոկատ եք: Իրենց յայտնի ձեռագրով՝ առանց հարցի, առանց բանի, քաշքշելով տարան տղաներին»:

Ակնյայտ է՝ իշխանութեան ղեկին յայտնուած Քաջ Նազարը տուայտանքների մէջ է, ինքը այսօր ՀՀ-ում ունի մի յենարան, դա ոստիկանութիւնն է, որը մէկ մարդու հրահանգով կատարում է ապօրինութիւններ։ Դաշնակցութեան երիտասարդական կենտրոնի մօտ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«Ինչ-որ կատարւում է այս պահին, ապօրինութիւն է, եւ որեւէ մէկի մտքով թող չանցնի, որ կարող է մտնել դաշնակցութեան գրասենեակ ու այս ապօրինութիւնները շարունակի։ Մենք այստեղ ենք, թոյլ չենք տալու։ Ոստիկանութիւնը երեկուանից դուրս է եկել իր գործառոյթների շրջանակներից, կատարելով այդ մարդու ապօրինի հրահանգները։ Այս տղերքին, որ այսպէս կոպիտ եւ ապօրինի ձեւով ձերբակալում են, մեր տղեքը այս պատերազմում կորցրել են իրենց ընկերներին, իրենց եղբայրենրին, հետ չէն կանգնելու»,-ասաց Սաղաթելեանը։

Սաղաթելեանը փաստեց, որ այդ տղերքը, ում ձերբակալում են, պատերազմում կորցրել են իրենց ընկերներին, եղբայրներին․ «Ո՞ր մէկին ձերբակալէն, ո՞ր մէկին, քանի տասնեակ հազար մարդ կարող են ձերբակալել․ վայրկեանների ընթացքում են մարդիկ հաւաքւում»։

Ինչ կատարւում է այս պահին՝ ապօրինութիւն է եւ որեւէ մէկի մտքով չանցնի, որ կարող է մտնել Դաշնակցութեան գրասենեակ․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«Մենք այստեղ ենք, թոյլ չենք տալու, մեր երիտասարդները խաղաղ անհնազանդութեան ակցիայ են արել, դա իրենց քաղաքացիական իրաւունքն է։ Ոստիկանութիւնն էլ թող օրէնքի սահմաններում իրականացնի իր գործառոյթը։ Ինքը երեկուանից արդէն դուրս է գալիս իր գործառոյթների շրջանակից՝ կատարելով մէկ մարդու ապօրինի հրահանգները»,-ասաց նա։

Յայտնի է, որ դաշնակցական երիտասարդներին բերման են ենթարկել Ոստիկանութեան Արաբկիրի բաժին։

Նշէնք, որ որ ՀՅԴ Արամ Մանուկեան երիտասարդական կենտրոնի մօտ խաղաղ ակցիայի ժամանակ բերման են ենթարկուել Սեւակ Նազարեանը, Տարոն Ղազարեանը, Գարուշ Կարապետեանը, Սամուել Կարապետեանը եւ Վահէ Գրիգորեանը։

Share