Յունուարի 28-ին լրանում է Հայոց Բանակի կազմաւորման 32-րդ տարեդարձը։ Yerkir.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ զինուած ուժերի գլխաւոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Յակոբեանի հետ, ով նաեւ եղել է Արցախի պաշտպանութեան նախկին նախարարը։ Ինչպիսի՞ բանակ ունենք 32 տարի յետոյ․ հարցին ի պատասխան գեներալ-գնդապետն ասում է․ «Բանակ չունենք, նոյնիսկ ինձ հետաքրքիր էլ չէ»։
-Ինչո՞ւ եք վատատես, ինչո՞ւ հետաքրքրուած չեք պարոն Յակոբեան։
-Իմ ստեղծած բանակն Արցախի Պաշտպանութեան բանակն էր։
-Իսկ հնարաւո՞ր է ապագայում վերակազմաւորել եւ ունենալ նոյն բանակը։
-Ես երազանքներով չեմ ապրում։
-Ուստի՝ ինչպիսի՞ բանակով երկիր եք պատկերացնում յետագայում։
-Կը ցանկանամ ունենանք բանակ, որն իրականում կապահովի մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգութիւնը։
-Այս իշխանութիւնների դէպքում հնարաւո՞ր է ունենալ նման բանակ։
-Կարծում եմ 5 տարին բաւարար է՝ հետեւութիւն կատարելու համար։
-Հնարաւոր իշխանափոխութիւնից յետոյ 1 տարին բաւարար կը լինի՞ մեր պատկերացրած բանակն ունենալու համար։
-Դժուար հարց եք տալիս։ Նախ՝ պէտք է ուսումնասիրենք, գնահատենք բանակի իրական վիճակը, ինչ նպատակներ են դրուած բանակի առջեւ եւ ինչ ենք ուզում ստանալ, նոր յետոյ խօսենք ժամկէտի մասին։
-Պարոն Յակոբեան,Հայաստանի ԱԱԾ-ն յայտարարել էր Արցախում ականապատ դաշտէրի մասին տեղեկութիւններով 8 նոր ձեւաթղթերի նոյնականացման մասին, որոնք առաջիկայ օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցուէն ադրբեջանական կողմին։ Ադրբեջանը հեգնանքով ու բացասաբար է արձագանել այս առաջարկին, նոյնիսկ, Հայաստանին մեղադրել է ռազմական յանցագործութեան մէջ, այսօր ՀՀ ԱԱԾ-ն դարձեալ յայտարարել է որ ՀՀ-ն պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ․ ասացեք խնդրեմ, թշնամուն շարունակ համոզելու, սիրաշահելու ՀՀ իշխանութեան այս վարքագիծը արդարացուա՞ծ է։
-Լաւ է անում, եթէ կարողանում է։
— Ադրբեջանի մասի՞ն է խօսքը, որ կարողանում է շարունակ հեգնանքով ու մեղադրանքներով պատասխանել հայկական կողմին։
-Այո՛։
-Ամէն դէպքում, այսօրուայ որակներով բանակի պարագայում ինչպե՞ս եք պակերացնում մեր երկրի ապագան։
-Չեմ պատկերացնում։
-Իսկ որեւէ դրական խօսք չունե՞ք ասելու՝ նկատի առնելով Ձեր երկարամեայ զինուորական ուղին եւ փորձը։
-Լաւ եղեք, ձիւն է գալիս՝ ուրախացեք։
Հերմինէ Զեյնալեան