Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղութեան պայմանագիրը» հիմնուած է լինելու Բաքուի առաջարկած եւ Երեւանի կողմից ընդունուած 5 սկզբունքների վրայ․ Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները գործնական բանակցութիւնները «խաղաղութեան պայմանագրի» շուրջ հիմնուած են լինելու Բաքուի առաջարկած եւ Երեւանի կողմից ընդունուած հինգ սկզբունքների վրայ․ յայտնում է Interfax.az-ը։
«Այս հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականութեան ճանաչումը, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների սահմանազատումը եւ հաղորդակցութիւնների բացումը։
Այս սկզբունքներն առաջարկուել են Հայաստանին Ադրբեջանի կողմից։ Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք։ Դա վերահաստատուել է նաեւ երկու օր առաջ Բրիւսելում մեր հանդիպման ժամանակ»,- Իտալիայում լրագրողներին ասել է Ալիեւը։