«Դիմադրութիւն» շարժմանը մասնակցած բազմաթիւ քաղաքացիներ են կալանաւորուել։ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Արծուիկ Մինասեանը շեշտում է՝ ապօրինի, շինծու գործերով։ Այս պահի դրութեամբ շուրջ 31 անձ կալանաւորուած է, 300 անձ էլ անցնում է ամենատարբեր քրէական գործերով՝ վկայից կասկածեալ, կասկածեալից մեղադրեալ կարգավիճակով։
«200-ից աւելի անձակցիաների ընթացքում տարբեր մարմնական վնասուածքներ է ստացել ոստիկանութեան բիրտ եւ ապօրինի գործողութիւնների, ինչպէս նաեւ ՊՊԾ մարմնի ապօրինի գործողութիւնների հետեւանքով։ Կալանաւորումներն այս գործերի շրջանակներում եղել են 34-ը։ Երեք հոգի ազատ է արձակուել՝ ժամկէտները լրանալու համար»,-նշեց Արծուիկ Մինասեանը։
Պատգամաւորը շեշտում է՝ առերեւոյթ փաստէր կան ոստիկանական ուժերի ապօրինի գործողութիւնների մասին, բայց գէթ մէկ ոստիկանի մեղադրանք չի առաջադրուել։«Կարգապահական վարոյթներ են իբրեւ թէ յարուցել՝ առանց հանրայնացման։ Ցաւն այն է, որ բոլորի համար տեսանելի պայմաններում, երբ ոստիկանի համազգեստով անձը բիրտ ուժ է կիրառում քաղաքացու նկատմամբ,իրաւապահ եւ քննչական մարմինների կողմից անտարբերութեան է մատնւում, փոխարէնը յարուցուած են ապօրինի քրէական գործեր, որոնցում իբրեւ թէ իրաւահպատակ վարքագիծ չի դրսեւորուել»,-ընդգծում է Մինասեանը։
Ամենամեծ երկու քրէական գործերը, որոնք համարում է ապօրինութեան գագաթնակէտ, մայիսի 30-ի եւ յունիսի 3-ի բախումներն են։ «Ակնյայտ սադրիչ գործողութիւններով՝ իրաւապահ համակարգի եւ առանձին դրուագներով քաղաքական անձ համարուող անձանց վարքագծի հետեւանքով բախումներն են, որ տեղի են ունեցել մի դէպքում կառավարական 3-րդ մասնաշէնքի մօտ, միւսը՝ Պռոշեան-Դեմիրճեան խաչմերուկում։ Այս երկու դէպքերով էլ քրէական գործեր են յարուցուել իբր զանգուածային անկարգութիւններ կազմակերպելու եւ մասնակցելու համար։ Այս պահին էլ են մեղադրանքներ առաջադրւում, քննչական մարմիններ են հրաւիրւում այն քաղաքացիները, որոնք ոչ մի առնչութիւն չունեն բախումների հետ»,- ասաց պատգամաւորը։
Մինասեանն ընդգծում է՝ այդ ցոյցերի ընթացքում ոստիկանները կրում են իրենց հանդերձանքին անհամապատասխան իրեր, ինչը, ըստ նրա, քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ուղղակի ցուցիչ է։
Ինչո՞ւ են վերը նշուած քրէական գործերն ապօրինի։ «Առաջին հերթին այն պարզ պատճառով, որ դրա հիմքում օրինականութիւն չկայ։ Երբ քննչական մարմինը՝Քննչական կոմիտէն, յարուցում է քրէական գործ, պէտք է հիմքում դնի առանց խտրականութեան հէնքի կոնկրէտ փաստն ու դէպքը, եւ եթէ անձ կայ՝ կոնկրէտ գործողութիւններով, ապա՝ անձի վարքագիծը։ Մինչդեռ երկու դէպքում էլ՝ թէ՛ մայիսի 30-ի, թէ՛ յունիսի 30-ի քրէական գործերում ուղղակիօրէն նշուած է՝ «քաղաքական ընդդիմութեան իրականացրած գործողութիւններ»ձեւակերպումը»,-ասում է Մինասեանը՝ նշելով, որ սա ցոյց է տալիս քննչական մարմինների ոչ օբյեկտիւ եւ կանխակալ մօտեցումը։
Պատգամաւորը շեշտումէ ՝հակաիրաւական վարքագիծ են դրսեւորել ոչ թէ քաղաքացիները, այլ իրաւապահ մարմինները՝ առանձին դէպքերում ուժ գործադրելով քաղաքացիների նկատմամբ։
«Մենք ունենք Արցախեան բոլոր պատերազմների մասնակից անձինք, որոնք անհասկանալի կերպով ենթարկւում են կալանաւորման։ Մեկ այլ դրուագում մենք տեսնում ենք, թէ ինչպէս են իշխանական մամուլը, ինչպէս նաեւ ՔՊ-ական պատգամաւորները կեղծում իրականութիւնը՝ձեռնափայտը որպէս մուրճ ներկայացնելով։Հանրութեան մօտ ձեւաւորւում է պատկերացում, թէ իբր մարդիկ մուրճով մասնակցել են հաւաքին։ Այս մանիպուլեատիւ, կեղծ ապացոյցներ ստեղծելու գործին ակտիւօրէն մասնակցում են նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտօնատար անձինք, որոնք անամօթաբար փորձում են ոչ միայն իրականութիւնը գլխիվայր ներկայացնել, այլեւ ուղիղ կատարում են քրէական օրէնսգրքով արգելուած արարք, այն է՝ սուտ մատնութիւն, կեղծ ապացոյցների ստեղծում»,-ասաց Արծուիկ Մինասեանը՝ շեշտելով, որ կեղծ ապացոյցներին եւ սուտ մատնութեանը ընթացք են տալիս քննչական մարմինները։
Լիանայ Սարգսեան
Մանրամասն՝ տեսանիւթում։