«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթիւնի գործով ձերբակալուած անձանցից 3-ը կալանաւորուել են, իսկ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին կալանաւորելու միջնորդութիւնը մերժուել է:
Այս մասին «Արմենպրես»-ին յայտնեց Գլխաւոր դատախազութեան հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրեանը:
Օգօստոսի 14-ին, ժամը 13։30-ի սահմաններում պայթիւն էր տեղի ունեցել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում, որի հետեւանքով 16 մարդ զոհուել է։ Օգօստոսի 18-ին դէպքի առթիւ քրէական գործ էր յարուցուել, իսկ օգոստոսի 26-ին ՀՀ դատախազութիւնը յայտնել էր, որ ձերբակալուել է 4 անձ։