Վարդանանց տօն

Վարդանանց տօն

451 թուականի մայիսին, Աւարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու եւ քրիստոնեական հաւատի պահպանման համար նահատակուած Վարդանանց զօրավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու  մեծագոյն սրբերից են:

Իրենց նահատակութեամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիութեան իրաւունքը: Հայաստանում քրիստոնէութիւն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտօրէն կապուած է եղել հայրենիքի պաշտպանութեան գործին:Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զօրքերի դէմ մղուած պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հաեօց եկեղեցին՝ Յովսեփ կաթողիկոսի եւ Ղեւոնդ Երեցի առաջնորդութեամբ: Մարտից առաջ հայ հոգեւորականները ոչ միայն քաջալերում էին զօրքին մակաբայեցիների օրինակով, այլեւ մկրտութեան եւ Սուրբ Պատարագի խորհրդով առաւել ամրապնդում էին նուիրեալների հաւատն ու ոգին:

«Եւ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաեւ աւազան, եւ եթէ զօրքի բազմութեան մէջ չմկրտուած մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին եւ առաւօտեան Սուրբ Հաղորդութիւն ընդունեցին», — գրում է Եղիշէ պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարուածի մասին:

Ս. Վարդանանց տօնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցւում է Սուրբ Պատարագ:

Share