Կայացան ԱՄՆ ընդհանուր ընտրութիւնները

Կայացան ԱՄՆ ընդհանուր ընտրութիւնները

Նոյեմբեր 5ին կայացաւ ԱՄՆ ընդհանուր ընտրութիւնները, որի ընթացքում քուէարկողները ընրում էին մի շարք դաշնային և նահանգային պաշտօնեաներ,բայց նաև առիթ ունէին ընտրելու ԱՄՆ յաջորդ նախագահին: Ընտութիւնները սկսուել են նախ արևելեան նահանգներում իսկ բոլորն էլ աւարտուել են երկրի տարածքում:

Խաղաղական ժամով երեկոյեան ժամը 11:30ի տուեալներով Թրամփը ապահովել է 267 իսկ Հէրիսը 214 Էլէկտորալ ձայներ: Նկատի ունենալով որ սոյն հաշուարկի մէջ է ներառուած Քալիֆորնիայի արդիւնքները, ուր դեմոկրատները ստացել են ամբողջ 55 էլեկտորալները, պէտք է եզրակացնել որ Թրամփի յաղթանակը վերջնական է թւում: Միաժամանակ արդիւնքները ապացուցում են, որ հանրապետականները մեծամասնութիւն են կազմելու զոյգ օրէնսդիր մարմինների՝ սենատի և ներկայացուցիչների պալատի մէջ:

ԱՄՆ վերջին ընտրութիւնները աննախադեպ են եղել նաև այն պատճառով որ աննախըթաց պառակտում են ստեղծել ժողովրդի տարբեր խաւերի մէջ:

Նշենք, որ այս շրջանին ԱՄՆ Հայ Դատի Յանձնախումբը դժգոհելով զոյկ կուսակցութիւնների ղեկավարների անտարբեր մօտեցումից Արցախի հայաթափման գործըթացում չի հովանաւորել թեկնածուներից ոչ մէկին:

Դոնալդ Թրամփն իր յաղթական ճառի ընթացքում յայտարարեց՝ «մենք պատմութիւն կերտեցինք», քանի որ նա մոտենում է վերջնական յաղթանակին Փենսիլվանիայում Հէրիսից առաջ անցնելով:

Share