2023 թուականը ամբողջացրեց եւ աւարտեց մեր ժողովրդի եւ պետականութեան դէմ սկսուած մեծ դաւադրութիւնը

2023 թուականը ամբողջացրեց եւ աւարտեց մեր ժողովրդի եւ պետականութեան դէմ սկսուած մեծ դաւադրութիւնը

Ակնյայտ է, որ 2023թ․ հայ ժողովրդի համար պատմութեան մէջ կը մնա որպէս պարտութիւնների, հիասթափութիւնների տարի եւ մի տարի, որտեղ պէտք է արձանագրենք, որ Հայաստանի իշխանութիւնները մատնեցին Արցախի հայերին եւ յանձնեցին թշնամուն։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի» տնօրէն, հայագէտ Հայկազուն Ալվրցեանը։

Բանախօսի դիտարկմամբ, 2023թ․ ամբողջացրեց եւ աւարտեց մեր ժողովրդի եւ պետականութեան դէմ սկսուած մեծ դաւադրութիւնը, որին մասնակցում էին մի քանի պետութիւն։ Բայց ցաւալին այն է, որ այդ պետութիւնների մէջ վճռական ուժ էին հայոց իշխանութիւնները։ Պետք է ասենք, որ 2020-2023թթ․ մի մեծ գործողութեան, դաւաճանութեան տարբեր փուլերն են։

Հայագէտը նշում է, որ այսօր հայոց երկու պետականութիւններից մէկը մասնակցեց միւսի ցեղասպանութեանը։ Առանց դիմադրութեան թշնամին այսօր մեր տարածքներում է եւ ահռելի տարածքներ են վերահսկում։ Իրենց ասելով՝ 200 քառ․ կմ են մտել, բայց 1000 քառ․ կմ-ից աւել տարածք իրենց վերահսկողութեան տակ է։

«Գաղափարական, քարոզչական աշխատանքը արեւմտեան կենտրոններից դրուած է իրենց դրածոյ իշխանութիւնների վրայ։ Երբ վերջնականապէս Հայաստանի բոլոր ձեռքերն ու ոտքերը փորձեն կտրել՝ մէզ դարձնելով անուժ մի տարածք, այն ժամանակ այս իշխանութիւններով չէն հետաքրքրուի եւ գուցէ հեռացնեն՝ հետքերը մաքրելու համար»,- ասել է Հ․ Ալվրցեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Share