Թուրքիայում 15 միլիոն գաղտնի հայ, յոյն եւ հրեայ է ապրում․ Անկարայի նախկին քաղաքապետ

Թուրքիայում 15 միլիոն գաղտնի հայ, յոյն եւ հրեայ է ապրում․ Անկարայի նախկին քաղաքապետ

Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհ Գյօքչեքն իր սոցիալական էջում գրառում է արել։ Գյօքչեքը, ելակէտ ընդունելով Օսմանեան պետութեան 1914 թ․ մարդահամարի տուեալները, պնդել է, թէ ներկայիս Թուրքիայում 15 միլիոնից աւելի գաղտնի հոյներ, հրէայներ եւ հայեր են ապրում։ Գյօքչեքը, սակայն, դիտումնաւոր կերպով աչքաթող է արել վերջին 120 տարիներին կատարուած ցեղասպանութիւնների, տեղահանութիւնների, պոգրոմների փաստը։

Այդ մասին յայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով պոլսահայկական Ակօս շաբաթաթերթը։

Ըստ աղբիւրի՝ Գյօքչեքն իր գրառման մէջ նշել է․

<<1914 թ․ Օսմանեան պետութեան մարդահամարը․․․

Այդ տարեթւին Օսմանեան կայսրութիւնում 3.353.825 հոյներ, հրէայներ եւ հայեր կային․․․
Բնակչութեան 18․22 տոկոսը․․․

Թուրքիայի 2024 թ․ բնակչութիւնը կազմում է 85.372.377 մարդ․․․
Եթէ հիմք ընդունենք նոյն յարաբերակցութիւնը, ապա Թուրքիայում ներկայ պահին պէտք է որ ապրէն 15.554.847 հոյներ, հայեր եւ հրէայներ․․․
Ես ուզում եմ նրանց ճանաչել Թուրքիայում․․․
Չի կարելի որեւէ մէկին մեղադրել հոյն, հայ եւ հրէայ լինելու մէջ, բայց ինչպէս որ սիրիացիները, աֆղանացիներն ու թուրքմենները ճանաչելի են իրենց անուններով, ազգութեամբ եւ ինքնութեամբ, այնպէս էլ մեր իրաւունքն է հայերին, հոյներին եւ հրէայներին իրենց ինքնութեամբ ճանաչելը։
Հարկ է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը շտապ կերպով մի օրէնք հրապարակի, ըստ որի՝ այդ անձանց իսկական ծագումն արտացոլուի ինքնութեան վկայականներում եւ անձնագրերում․․․

Համոզուած եմ, որ ինչպէս որ թուրքն է հպարտանում իր թրքութեամբ, այնպէս էլ հոյնը՝ իր հոյն լինելու, հայը՝ հայ լինելու, հրէայն էլ՝ հրէայ լինելու համար․․․

Արդեօք ի՞նչ է այդ մասին մտածում թուիթերեան հանրութիւնը>>։
https://www.agos.com.tr/tr/yazi/30659/gokcek-e-gore-turkiye-de-15-milyon-gizli-rum-ermeni-ve-yahudi-varmis

Թարգմանեց Մելինէ Անումեանը

Akunq.net

Share