Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի տեղակալի քուոտայից հրաժարուելու համար։
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեանը MediaHub-ի հետ զրոյցում ասաց, որ սա նշանակում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, կառոյցը հեղինակազրկելու Հայաստանի արտաքին քաղաքական կարեւորագոյն վեկտորներից մէկը կասկածի տակ դնելու քաղաքականութիւնը շարունակւում է։
«Իշխանութիւնը չի բացատրում՝ արդեօ՞ք այս քայլը հաշուարկուած էր։ Ուղղակի խայտառակութիւն է, երբ տելեգրամեան ինչ-որ մի ալիքով տարածուող լուրը յետոյ արտգործնախարարութիւնը մէկ նախադասութեամբ հաստատում է։ Հայաստանի հասարակութիւնը իրաւունք ունի իր անվտանգութեան կարեւոր բաղադրիչներից մէկի՝ ՀԱՊԿ-ի հետ կապուած, անվտանգային հարցերի հետ կապուած պարզաբանում ստանալ, որը, ցաւօք, չկայ։ Սա հերթական անգամ վտանգում է մեր անվտանգային համակարգը»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանիւթում: