ՀՀ վարչապետի աշխատանքին միանշանակ հաւանութիւն է տուել հարցուածների միայն 13.9 տոկոսը, 24.1 տոկոսը՝ աւելի շուտ հաւանութիւն է տալիս, 12.3 տոկոսը՝ աւելի շուտ հաւանութիւն չի տալիս, 38.7 տոկոսը ընդհանրապէս հաւանութիւն չի տալիս:
Այս մասին է են վկայում «GALLUP International Association»-ի հայաստանեան ներկայացուցչութեան հերթական հետազօտութեան տուեալները, որոնք ներկայացրել է տնօրէն Արամ Նաւասարդեանը:
Կառաւարութեան աշխատանքին միանշանակ հաւանութիւն է տալիս 10.8 տոկոսը, 21.9 տոկոսը՝ աւելի շուտ հաւանութիւն է տալիս, 11.8 տոկոսը՝ աւելի շուտ հաւանութիւն չի տալիս, 42.5 տոկոսը ընդհանրապէս հաւանութիւն չի տալիս:
Ազգային ժողովի աշխատանքին հաւանութիւն է տալիս 5.9 տոկոսը, իսկ 50.9 տոկոսը՝ ընդհանրապէս հաւանութիւն չի տալիս:
Նախագահի աշխատանքին 8.5 տոկոսը միանշանակ հաւանութիւն է տալիս, 42.4 տոկոսը ընդհանրապէս հաւանութիւն չի տալիս:
Ներկայ պահին որո՞նք են պետութեան առջեւ ծառացած երեք ամենակարեւոր խնդիրները. 46.5 տոկոսը նշել է անվտանգութեան հետ կապուած խնդիրները, սահմանների յստակեցման խնդիրներ՝ 37.3 տոկոս, պատերազմի վտանգ՝ 29.4 տոկոս, տնտեսական վիճակ՝ 26.8 տոկոս, Արցախի խնդիր՝ 14.8 տոկոս, գործազրկութիւն՝ 12 տոկոս, գերիների վերադարձ՝ 9.9 տոկոս:
Յետազոտութիւնն անցկացուել է ապրիլի 26-30-ն ընկած ժամանակահատուածում՝ 1100 հեռախօսային հարցումների միջոցով։