Հայկ Մարտիրոսեանը՝ կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր

Հայկ Մարտիրոսեանը՝ կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացուած կայծակնային շախմատի աշխարհի առաջնութեան 21 տուրերի արդիւնքում հայ գրոսմայստէրը ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրայ Հիկարուի հետ վաստակել է 15 միաւոր եւ կիսել 2-3-րդ տեղէրը։ Հայկ Մարտիրոսեանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Հայկ Մարտիրոսեանը կպարգեւատրուի 40 հազար դոլարով: Աշխարհի չեմպիոնի կոչումը կարիերայում 6-րդ անգամ նուաճել է նորուէգացի Մագնուս Կարլսենը, որն օրեր առաջ յաղթել էր նաեւ արագ շախմատի աշխարհի առաջնութիւնում։ Կարլսենը վաստակել է 16 միաւոր։

Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լաւագոյն արդիւնքը ցոյց է տուել Էլինայ Դանիելեանը։ 17 մրցախաղից յետոյ նա վաստակել է 10,5 միաւոր եւ զբաղեցրել է 14-րդ տեղը ՝ արժանանալով 2000 դոլար պարգեւավճարի:

Աղբիւր` Panorama.am

Share